1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գույժ. գնդապետ Արմեն Վարդանյանը նահատակվել է հանուն հայրենիքի

«Ոստիկանության զորքեր» ֆեյսբուքյան էջը գրում է.
 
«ԳՈՒՅԺ
գնդապետ ԱՐՄԵՆ ՄԱՄԻԿՈՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նահատակվել է հանուն հայրենիքի։
Հրամանատար Վարդանյանին զինվորական կարգով հրաժեշտ տալու արարողությունը տեղի կունենա ս/թ. հունվարի 31-ին, ժ. 17։30-ից, ոստիկանության զորքերի 1033 զորամասում (Իսակովի 25), հուղարկավորությունը` փետրվարի 1-ին, ժ. 13։00-ից, Էջմիածնի Արամ Մանուկյան 69 հասցեից, քաղաքային գերեզմանատանը։
 
Արցախյան 2-րդ պատերազմն, ավա՜ղ, մեզանից խլեց ընտրյալներին։
Կորուստն անդառնալի է, վիշտն` անբուժելի։
Ոստիկանության զորքերի համար` անսփոփ է կորուստը` 42 նահատակված հերոսների անմահացմամբ. անմահների զորախումբ, որ աներեր գլխավորեց հրամանատար ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Շուշի բերդաքաղաքի մատույցներում պատմությունը գրչեց կիսատ մնացած մի արծվաթռիչք վարք, որ Վարդանյանի զորախմբի հերոսապատում է կոչվելու։
Հրամանատար-ռազմիկ, ով չդադարեց լինել առաջնորդ ու հայր` կյանքում ու ծառայողամարտական գործունեության մեջ։ Ու անգամ մահին ընդառաջ գնաց գիտակցաբար` մենակ չթողնելով իր զավակ-զինծառայողներին։
Հրամանատար ու Մարդ, ով հայրենիքի հանդեպ նվիրման քայլող օրինակ էր մեր կողքին։ Հրամանատար, ով հավերժ կապրի իրեն ճանաչող ցանկացած մեկի սրտում իր վեհությամբ։ Հրամանատար, ում հանդեպ հարգանքը չի մարի` իր համեստ ու բարի վարք ու բարքի շնորհիվ։ Հրամանատար, ով հետագիծ է թողել ոստիկանության զորքերի կայացման գործում։
Հրամանատար Վարդանյանի կորուստը ոչ միայն մարդկային խորը ցավ է, այլև մասնագիտական անդառնալի կորուստ ոստիկանության զորքերի անձնակազմի ու ողջ կառույցի համար։
Ցավը բոլորինս է։ Սակայն մեր զորակցությունը խորին խոնարհումով` ՎԱՐԴԱՆՅԱՆ ընտանիքին։
Հիշատակդ վառ կմնա մեր սրտերում, հրամանատա՛ր։
 
Գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյանը ծնվել է 1974թ. -ի սեպտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում: 1991թ.-ին ավարտել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը: 1993թ.-ին զորակոչվել է ծառայության ՀՀ ԶՈՒ: 1994թ.-ին ընդունվել և 1999թ.-ին ավարտել է Հունաստանի Ցամաքային Զորքերի ռազմական ակադեմիան: 1999թ.-ից անցել է ծառայության ՀՀ ՊՆ N զորամասում, որտեղ զբաղեցրել է դասակի, վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի և գումարտակի հրամանատարի պաշտոնները: 2007-2009 թթ. սովորել է ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայում, այնուհետև ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ N զորամասում, որտեղ զբաղեցրել է գումարտակի հրամանատարի և հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնները: 2012-2018թթ. ծառայության է անցել ՀՀ ՈԶ հասարակական կարգի պահպանության գնդում /1033 զորամաս/որպես հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, 2018 թ. մարտի 26-ին նշանակվել է ՀՀ ՈԶ
գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալ-օպերատիվ բաժնի պետի պաշտոնին:
2018 թ. հուլիսի 27-ից զբաղեցնում էր ՀՀ ՈԶ ՀԿՊ գնդի /1033 զորամաս/ հրամանատարի պաշտոնը:
Գնդապետ Ա. Վարդանյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է` ՀՀ նախագահի կողմից՝ «Հասարակական կարգի գերազանց ապահովման համար» մեդալով, և այլ գերատեսչական պարգևներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր»:

 

Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan