Գյումրեցի ակտիվիստները որոշել են հարամ անել փետրվարի 23-ի միջոցառումները. Հրապրակ
Ծառուկյանի հրաժարականի ճառից հետո Գյումրիում այն կարծիք է տարածված, որ Ծառուկյան-Սերժ հակամարտությունը քաղաքական արդյուքի չէր բերելու, եւ «լավ արեց Ծառուկյանը, որ հրաժարվեց հանրահավաք անելու մտքից»: «Հերիք է, ինչքան արյուն տեսանք, իրար միս հերիք ուտին»,-ասաց մեր զորւցակիցը, ով հասարակ մանկավարժ է:
Գյումրեցիներն այսօր ոչ այնքան հետաքրքրված են փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարվելով, որքան փետրվարի 23-ի միջոցառումներով: Այդ օրը, ինչպես հայտնի է սովետական, այժմ ռուսական բանակի օրն է, եւ Գյումրիում ռազմակայանը միշտ ճոխ արարողություններ է իրականացնում: Այս անգամ, կարծես թե, տոնը չի ստացվելու, քանի որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության շուրջ համախմբված ակտիվիստները որոշել են հարամ անել այդ օրը:
Լավագույնը, ինչը կարող է այդ օրվա կապակցությամբ կազմակերպել ռազմաբազայի հրամկազմը, ռուսական եկեղեցում Ավետիսյանների ընտանիքի համար հոգեգհանգիստ պատվիրելն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
