Գյումրեցի երիտասարդ՝ Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը, կդառնար 22 տարեկան...
Հունիսի 23-ին գյումրեցի երիտասարդ՝ Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը կդառնար 22 տարեկան: Սակայն 2016 թ.- ապրիլը դաժան եղավ նաև նրա համար՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար՝ Վլադիմիր Մելքոնյանն էլ իր զինակից շատ ընկերների նման կյանքը տվեց հանուն հայրենիքի: Եվ բնականբար այդ օրն էլ մեր ճանապարհը դեպի Գյումրի էր: Կարծես ավանդույթ դարձած լինի, Գյումրի մեկնելիս, բոլորիս ճանապարհը առաջինը տանում է դեպի Հոռոմ, 2016 թվաականի ապրիլի 25-ին իր զինվորի կյանքը փրկելիս զոհված սպա՝ Տիգրան Պողոսյանենց հյուրընկալ օջախ: Նկարներում կտեսնեք նրանց օջախի դռնեբացը և հերոսի ՄՈՐԸ, ով բոլորիս մեծ սիրով ու ջերմությամբ է ընդունում:
Մինչ տիկին Սիլվան սեղանն էր գցում, բոլորս նրանց այգու բերքն էինք վայելում: Հերոսի տանից մեկնեցինք Գյումրու Շիրակ Պանթեոն՝ այցելություն մեր հերոսներին, խնկարկելու և մեր խոնարհումը նրանց բերելու: Վլադիմիրը կդառնար 22 տարեկան: Արցախյան ազատամարտը նրանց ընտանիքում 2-րդ հարվածն էր հասցնում՝ հայրը Աշոտ Մելքոնյանը Արցախյան ազատամարտի զոհն էր, որդին Ապրիլյան:
Պատվիրակությունը՝ հերոսների ընտանիքներ, պաշտոնյա այրեր ,հյուրեր, Պանթեոնից դեպի Գյումրու Վազգեն Ա-ի անվան թիվ 27 դպրոց շարժվեցին, որի բակում վեր էր խոյացած Վլադիմիրին նվիրված հուշարձան, դպրոցում ռազմագիիտության դասասենյակը անվանվել էր հերոսի անվամբ, որտեղ տրամադրված էին բավականին հարուստ նյութեր սերնդադաստիարակության հարցում և վերջում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ, որը կազմակերպել էր հասարակական գործիչ՝ Սուսաննա Իսահակյանը: Օրը լիառատ էր հույզերով և այն մեծ պատասխանատվությամբ որը համակել է բոլորիս՝ տղաների կյանքի գինը պահել արժանապատվորեն: Ապրեք տղեք, մեզ այսօր նվիրելու համար:
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ
