Գյումրեցի երիտասարդի ականջը կտրելու պատճառը եղել է «Ֆեյսբուքը»
Երեկ կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Վերջինս գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում. տղայի ականջը չեն գտել, որպեսզի պլաստիկ վիրաբույժը կարողանա այն վիրահատել:
Aravot.am–ի տեղեկություններով, ոստիկանությունը մինչ այս ժամը զննում է տեղանքը՝ երիտասարդի ականջը գտնելու ակնկալիքով: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, Տ.Ա.-ի հետ վիճաբանելու ու նրա ականջը կտրելու պատճառ դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը:
Մանրամասն` aravot.am