1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գյումրեցի հարուստ դատավորուհին և վեթինգը. Գագիկ Համբարյան

Վերջերս բավական ակտիվացել են Հայաստանի դատական համակարգում բարեփոխումների մասին քննարկումները… Այն, որ բարեփոխումներն անհրաժեշտ են՝ բանիմաց որևէ մեկը չի հակադարձում… Պատահական չէ, որ, ըստ փորձագետների, դատաիրավական ոլորտն ամենախնդրահարույց և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներից է հետխորհրդային Հայաստանում, որը մեծ դժգոհությունների առիթ է հասարակության համար… Իշխանությունների կողմից առաջարկված դատաիրավական ոլորտում անցկացվելիք վեթինգի գաղափարը, որքան հնարավոր է շատ արագ պետք է կիրառվի, քանի որ նախորդների օրոք ընդունված բարքերը շարունակվում են…
Հայաստանյան ԶԼՄ-ները վերջերս հրապարակեցին դատավորների հայտարարագրված ունեցվածքի մասին տեղեկություններ, և ես բացարձակ չզարմացա, երբ պարզվեց, որ Շիրակի մարզի առաջին ատյանի հարուստ դատավորների երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի «մայլի աղջիկ», Գյումրիում հայտնի դատավոր Զեմֆիրայի դուստրը՝ Լիլիթ Խաչատրյանը, որի մոտ են «պատահաբար» հայտնվում Սահակ Մինասյանի կողմից իմ դեմ տրված բոլոր հայցերը, որոնք վերաբերում են վերջինիս «պատվին ու արժանապատվությանը»… Իսկ կրթական գործի Կոլումբոս Մինասյանի մայլի աղջիկը մեծ հաճույքով բավարարում է բոլոր միջնորդությունները, ինչն արդեն խիստ կասկածելի է և խնդրահարույց, հատկապես, երբ անցյալ տարվա դեկտեմբերին «սահակապաշտպան» դատավորուհու գործունեության վերաբերյալ իմ խիստ գրառումց հետո վերջինս փորձում է ցույց տալ, որ ոչինչ չի եղել…

Շատ խիստ կասկածում եմ նաև տիկին Խաչատրյանի կոմպետենտությանը ևս… Ծանոթանալով սույն դատավորուհու կողմից կայացված երկու վճիռներին, որոնց քննությանը մասնակցել եմ որպես «հանդիսատես», ուղղակի զարմացա, երբ ընթերցեցի նրա կողմից կայացված վճիռները… Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նրա կողմից քննված գործ ՇԴ/1502/02/18 վճիռը (վճիռը կայացվել է 2018 թ-ի սեպտեմբերի 24-ին) գրեթե ամբողջությամբ գրագողություն է նույն դատարանում քննված ՇԴ/1501/02/18 (վճիռը կայացվել է 2018 թ-ի նուլիսի 28-ին) գործից, այնինչ, դրանք տարբեր «բովանդակությամբ» էին ընթացել և չէին կարող նույնը լինել… Տիկին դատավորուհին, երևի որոշել է, որ ոչ ոք չի կարդալու այն և տարրականորեն «թխել» է կոլեգայի կողմից ավելի վաղ կայացված վճիռի մեծ մասն իր կայացրած վճռում…Խայտառակություն է նաև այն,որ տիկին դատավորուհու կայացված վճիռում ՇՊՀ-ի ստորաբաժանումներից մեկը 3 տարբեր անուններով է ներկայացված, որը խնդիրների պատճառ դարձավ և լրացուցիչ դատական որոշման անհրաժեշտություն առաջացավ…
Ավելի զավեշտալի էր ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը գործ ՇԴ/2020/02/18 վերաբերյալ… Դատավորուհու կայացված որոշումն ամբողջությամբ բեկանվել է և հետ է ուղարկվել նոր քննության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան…
Ի դեպ, նշեմ նաև, որ դատավորուհի Լիլիթ Խաչատրյանի նման «Վանգայոտ» դատավորուհին շատ լավ տեղյակ է իր մոտ քննվող գործերի ընթացքի մասին, օրինակ, նա լավ գիտի, որ հայցվորը չի ներկայանալու դատերին և գործը մնալու է առանց քննության…
Բացարձակ չզարմացա, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Շիրակի մարզի դատավորների շարքում եկամուտների մասով… Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների` Լիլիթ Խաչատրյանը, որը դատավոր է նշանակվել 2011 թվականին, 2018 թ. հայտարարագրել է 1 մլն 500 հազար դրամ, 26.000 դոլար, տարեկան եկամուտը կազմել է 7 մլն դրամ։ Որպես գույք նշված է արտադրական նշանակության մի շինություն, որը ձեռք է բերվել 4.5 մլն դրամով։ Լիլիթ Խաչատրյանի ամուսինը՝ Արա Խաչատրյանը, ներկայացրել է 650 հազար դրամ և 11.500 դոլար եկամուտ… Դե ինչ… Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում վեթինգը պետք է սկսել հենց տիկին Խաչատրյանից՝ հաշվի առնելով թե´ նրա կուտակած հարստությունը, թե´ կոմպետենտությունը, որի վերաբերյալ ես խիստ կասկածներ ունեմ…

Հ.Գ. Ժամանակին տիկին Խաչատրյանն այլ մարդկանց միջոցով ջանադրաբար փորձում էր ինձ համոզել, որ դատարանում աշխատող Մինասյանի բարեկամուհին իր հետ մտերիմ չէ, որին ես այժմ բացարձակ չեմ հավատում… Ի դեպ, նշեմ, որ անցած տարվա դեկտեմբերի 26-ին տիկին դատավորուհու վերաբերյալ գրված իմ գրառումը, որը լրատվական կայքերից մեկը տեղադրել էր իր էջում, հեռացվել էր… Շատ լավ տեղյակ եմ, թե ում խնդրանքով և միջնորդությամբ է այն հեռացվել…

Գագիկ Համբարյան

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan