Գյումրի քաղաքում 28-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է լուսակիրի սյանը
Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Կարեն Սերոբյանը իր վարած Infiniti մակնիշի 29 RF 999 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացու և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել է լուսակիրի սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Սերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերառիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Նյութը՝ shamshyan.com-ի