1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գյումրիի «Աստրալ» հյուրանոցի սենյակները տրամադրվել են մարմնավաճառուհիների, որոնք

1-in.am գրում է.Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Անահիտ Չ.-ի և Ռուզաննա Թ.-ի գործի դատական քննությունը:


53-ամյա Անահիտին ու 32-ամյա Ռուզաննային մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Անահիտ Չ.-ն ու Ռուզաննա Թ.-ն, աշխատելով Գյումրիի «Աստրալ» հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու նպատակով 2016 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր հյուրանոցի կացարանները բնակության ու պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել են մի խումբ մարմնավաճառուհիների:

Վերջիններս հյուրանոցում սենյակներ վարձակալած հյուրերի հետ պարբերաբար ունեցել են սեռական հարաբերություններ, իսկ որպես միջնորդավճար՝ ադմինիստրատորներին յուրաքանչյուր անգամ վճարել են 1000-ից 3 հազար դրամ՝ այդ կերպ «Աստրալ» հյուրանոցը օգտագործելով որպես պոռնկությամբ զբաղվելու վայր, իսկ ադմինիստրատորները նպաստել են մարմնավաճառուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ դրա դիմաց գույքային օգուտ ստանալով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Անահիտ Չ.-ն ու Ռուզաննա Թ.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել մարմնավաճառուհի Մ.-ի հետ և 2016 թվականի ընթացքում վերջինիս պարբերաբար հրավիրել են հյուրանոց, որտեղ մարմնավաճառուհին 5 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել անծանոթ տղամարդկանց հետ՝ որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ ադմինիստրատորներին վճարելով 1000-ից 2 հազար դրամ:

Դատարանում Անահիտ Չ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2016 թվականի հուլիսից մինչև դեկտեմբերի 19-ը «Աստրալ» հյուրանոցային համալիրում աշխատել է որպես ադմինիստրատոր: Ռուզաննան էլ էր աշխատում որպես ադմինիստրատոր՝ 2 օր ինքն էր աշխատում, 2 օր՝ Ռուզաննան: Իրենցից բացի՝ ուրիշ աշխատող չկար: Ադմինիստրատորի պարտականությունների մեջ է մտել՝ հաճախորդին ներկայացնել սենյակները, դրանց արժեքները, արժեքի վճարումից հետո սենյակի բանալին տրամադրել հաճախորդին:

Որևէ հարց առաջանալու դեպքում ինքը զանգել է հյուրանոցային համալիրի տնօրենին:

Երբ ինքը նոր էր ընդունվել աշխատանքի, հյուրանոցում ապրում էին «Յուքոմ» ընկերության աշխատակիցները: Հետո տարբեր այլ հաճախորդներ են եկել-գնացել: Եղել են հյուրեր, որ սենյակ են վերցրել 1-ից 5 ժամով: Պատահել է՝ հյուրանոցում մնացել են Երևանից եկած պարուհիներ, ուրիշ աղջիկներ: Նրանցից մեկը հյուրանոցում ապրում էր երեխաների հետ, նա իրենց ասել էր, թե պարուհի է գիշերային ակումբում: Նա գիշերները դուրս էր գալիս ու վերադառնում էր առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում:

Ինքը չի գիտակցել, որ հյուրանոցում մնացող կանայք զբաղվում են մարմնավաճառությամբ, իրավունք չուներ միջամտելու նրանց անձնական կյանքին: Ինքը աղջիկների համար հաճախորդ չի հրավիրել, իրավունք չի ունեցել մտնելու նրանց վարձակալած սենյակ ու տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ: Նույնիսկ երբ հաճախորդը սուրճ էր պատվիրում, ինքը տանում ու դռան մոտ էր բաժակը հանձնում՝ առանց ներս մտնելու:

Ինքն ու Ռուզաննան հետո են հասկացել, որ այդ աղջիկները մարմնավաճառներ են՝ երբ նրանց մոտ «շարժ» են նկատել: Իրենք մոտեցել են աղջիկներին, զգուշացրել են՝ եթե նման բան շարունակվելու է, ապա նրանք կազատեն սենյակները: Սակայն նրանք շարունակել են, իրենք էլ դիմել են տնօրենին:

Վերջինս հրավիրել է աղջիկներին, նրանք հայտնել են, որ իրենք, իրոք, մարմնավաճառներ են, տնօրենը նրանց դուրս է հրավիրել հյուրանոցից: Բայց նրանցից՝ Ի.-ն, ով երեխաների հետ էր մնում հյուրանոցում, խնդրել է անչափահաս երեխաներին փողոցում չթողնել: Խղճալով երեխաներին՝ տնօրենը թույլ է տվել, որ նրանք ապրեն հյուրանոցում մինչև վարձով բնակարան գտնելը: Ի.-ն այլևս հյուրանոցում մարմնավաճառությամբ չի զբաղվել:

Անահիտ Չ.-ն պնդել է, թե ինքը ոչ մի մարմնավաճառի չի ճանաչել, չի միջնորդել, որ որևէ մարմնավաճառ հյուրանոցում հանդիպի հաճախորդին: Իրեն որևէ մեկը միջնորդավճար չի տվել: Ինքն աշխատել է օրավարձով՝ օրը 4 հազար դրամով, և հաճախորդների քանակից կախված չի եղել իր աշխատավարձի չափը: Պատահել է՝ ինքը թեյ կամ սուրճ է մատուցել հաճախորդին, վերջինս թեյավճար է թողել: Այլ գումար ինքը չի ստացել…

Իրեն մեղավոր չի ճանաչել նաև Ռուզաննա Թ.-ն: Նա հայտնել է, թե «Աստրալ» հյուրանոցում աշխատել է երեք տարի: Մինչև Անահիտի՝ աշխատանքի ընդունվելը, ինքը մենակ էր աշխատում:

Ռուզաննան տվել է Անահիտի ցուցմունքներին համանման ցուցմունքներ, հայտնել է՝ երբ տնօրենը մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներին դուրս է հրավիրել հյուրանոցից, նրանցից մեկը՝ Մ.-ն, ասել է. «Դե կտեսնիք»: Դրանից հետո նա գնացել ու բողոքել է:

Ըստ Ռուզաննայի՝ ինքը հավատացել է իրենց հյուրանոցում ապրող աղջիկներին, մեկն ասում էր՝ պարուհի է, մյուսն ասում էր՝ մատուցողուհի է: Նրանցից մեկը երեխաների հետ էր մնում հյուրանոցում, նրա երեխաների դայակը իր մայրն էր…

Ռուզաննան պնդել է, որ իրեն ոչ ոք միջնորդավճար չի տվել, պատահել է՝ ինքը հյութ, ծխախոտ, սուրճ, գարեջուր է մատուցել, հաճախորդները թեյավճար են թողել…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ Անահիտ Չ.-ին և Ռուզաննա Թ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan