Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 20-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է տուն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին, մարվել՝ 10.37-ին:
Այրվել է տան հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 4 քմ), մահճակալ և անկողնային պարագաներ:
