1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գյումրիի ողբերգության հարցականներն ու իրավական բացթողումները.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից անցել է 3 օր, և մինչ օրս այս չարաբաստիկ սպանությունից մի շարք հանգամանքներ այդպես էլ անհասկանալի են մնում հասարակության համար:

Հիշեցնենք, որ նշված օրը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Մյասնիկյան փողոցի թիվ 188 տուն և Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին քնած վիճակում գնդակահարել: Ամուսիններ 1961 թ. ծնված Սերյոժա և 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանները, դուստրը՝ 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, որդին՝ 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, նրա կինը՝ 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը և նրանց դուստրը` 2,5-ամյա Հասմիկ Ավետիսյանը տեղում մահացել էին: Իսկ ընտանիքի 7-րդ անդամի` 1-ամյա Սերյոժա Ավետիսյանի կյանքի համար բժիշկները դեռ պայքարում են:

Ինչո՞ւ հենց Ավետիսյանների բնակարան

Ըստ պաշտոնական տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 03:00-ի սահմաններում, իսկ թաղամասում աղմուկը բարձրացել է առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ հարևանն է առավոտյան մտել Ավետիսյանների բնակարան և տեսել նրանց անշնչացած մարմինները: Անմիջապես զանգահարել է շտապօգնություն և հայտնել, թե հարևանի ընտանիքը գազի արտահոսքից թունավորվել է: Մի փոքր անց շտապօգնության բժիշկներն են պարզել, որ ոչ թե գազից են թունավորվել Ավետիսյանները, այլ գնդակահարվել են քնած ժամանակ:

Ինչպե՞ս է Վալերին ներխուժել Ավետիսյանների բնակարան: Ըստ լուրերի՝ բնակարանի դռան մոտ եղել է միայն տանտիրուհու դին, որն էլ հիմք է տալիս մտածելու, թե նա է զինվորականի առաջ բացել դուռը: Պարզվում է՝ գյումրեցիները գիտեին, որ Ավետիսյանները տան բակի դարպասները փակելու սովորություն չեն ունեցել:

Ռուս զինվորականը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ փախուստի է դիմել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել: Ճանապարհին Պերմյակովը ներխուժել է Ավետիսյանների տուն՝ իբրև թե ջուր խմելու: Երբ ընտանիքի անդամները տեսել են իրեն, վախեցել է, որ իր մասին կպատմեն զորամասի ղեկավարությանը, դրա համար նրանց սպանել է:

Տեղեկացնենք, որ ռուսական ռազմաբազայից մինչև Ավետիսյանների բնակարան 5 կմ է, մոտ 1 ժամ է հարկավոր ոտքով այնտեղ հասնելու համար: Ավելին՝ մինչ սպանվածների բնակարանը մի շարք նմանատիպ բնակարաններ ու խանութներ կան, որտեղից ռուս զինվորականը կարող էր ջուր խնդրել և հագեցնել ծարավը: Բացի այդ՝ Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան բակում՝ դարպասներից ներս, երկու առանձնատուն կա, սակայն ռուս զինվորականը շրջանցել է նշված հասցեի առաջին, աջ կողմում գտնվող տունը և 30 մետր քայլել է դեպի խորք, որպեսզի հենց Ավետիսյանների ընտանիքից ջուր խնդրի: Բայց արդյունքում անհասկանալի հանգամանքներում սպանել է մեծից փոքր բոլորին:

Զենքը «լռվե՞լ» է

Բազում հարցականներ է հարուցում ռուս զինվորի պահվածքը: Մասնավորապես ինչո՞ւ է սպանության կասկածանքով ձերբակալված ռուս զինվորն իրեն ամրակցված ինքնաձիգով սպանել տան անդամներին, ապա զենքը, զինվորական համազգեստն ու կոշիկները թողել սպանվածների բնակարանում: Եթե սպանության մեջ կասկածվողը նպատակ է ունեցել փախչելու և հատելու հայ-թուրքական սահմանը, զենքը նրան պետք կգար: Ի վերջո, զինվորականի մոտ եղել է երկու լիցքավորված պահունակ, որոնցից մեկով նա սպանել է տան անդամներին, իսկ մյուսը ամբողջությամբ լիցքավորված է եղել և չի օգտագործվել: Ըստ տեղեկությունների՝ կրակոցների ժամանակ զենքը «լռվել» է, և դա է եղել պատճառը , որ նա զենքը թողել է դեպքի վայրում: Սակայն այս վարկածն այնքան էլ հավատարժան չէ, քանի որ զինվորականի համար «լռված» զենքը քանդելն ու նորից հավաքելը խնդիր չէ, հատկապես եթե սեփական անվտանգությունը պետք է ապահովեր:

Իրավական խայտառակություն

Պետք է արձանագրել, որ Գյումրիում տեղի ունեցած սպանությունն ու դրան հետևած օպերատիվ աշխատանքներն ամանորյա կերուխումի խումհարի մեջ գտնվող իրավապահ համակարգի (ե՛ւ հայրենի, ե՛ւ ռուսական) անգործության հետևանք էր: Պարզվում է՝ գիշերը՝ ժամը 01-ի սահմաններում, Վալերի Պերմյակովը ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայակիցների հետ վիճել է ու զինված փախել զորամասից: Մոտ երկու ժամ անց կատարել է զազրելի ոճրագործությունը: և ռուս սահմանապահները միայն լուսադեմին՝ 06-07-ի սահմաններում են ահազանգել ՀՀ ոստիկանությանը՝ հայտնելով, որ զինված զինվոր է փախել: Այսինքն՝ եթե փախուստից րոպեներ անց կամ նույնիսկ մեկ ժամ անց ռուսական ռազմաբազայից փախուստի մասին հայտնեին ՀՀ ոստիկանությանը, գուցե հնարավոր լիներ կանխել մի ընտանիքի բնաջնջումը: Արդյունքում՝ զինվորական «չէպէ»-ն թաքցնելը մի ընտանիքի կյանք արժեցավ: Թեև մյուս կողմից էլ, եթե ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն և ուժային մյուս կառույցները զգոն լինեին, կարող էին օպերատիվ տվյալներ հավաքել զինված զինվորի փախուստի մասին ու գոնե բնակիչներին հայտարարությամբ զգուշացնեին, որ զինված զինվոր է շրջում տարածքում:

Ձախողված օպերացիա

Բայց սա միակ բացը չէ: Նկատենք, որ ռուս զինվորին որոնելու ընթացքում ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչներին ուղեկցում էին նաև ռուս սահմանապահները: Մինչդեռ ՀՀ իրավապահները պետք է ի սկզբանե արգելեին ռուսական ռազմաբազայից մուտքուելքը, որպեսզի հնարավոր լիներ իրականում գտնել փախուստի դիմած զինվորին: ինչո՞ւ էին ռուսները մասնակցում ՀՀ իրավապահների օպերատիվ որոնողական աշխատանքներին. «Ժողովուրդ»-ը այս տարրական հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՀ ոստիկանությունից, սակայն մեզ հորդորեցին դեպքի հետ կապված բոլորը հարցերը պարզել նախաքննող մարմնից՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի: Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ վստահեցրեց, որ քննչական կոմիտեն օպերատիվ աշխատանքներ իրականացնելու լիազորություն չունի: Այսպիսով՝ միջգերատեսչական «խանդի տեսարանների» պատճառով այդ կարևորագույն հարցի պատասխանը մնաց օդում: Մինչդեռ հենց այդտեղ է թաղված շան գլուխը, քանի որ զինվորը ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց հենց այն հատվածում՝ Բայանդուր գյուղից մոտ 700 մետր հեռավորության վրա, որտեղ ՀՀ ոստիկանությունը, վստահաբար կարելի է ասել, մի քանի անգամ «սանրել» էր:

Վարկածներ կան, որ ռուս զինվորին տարել, առոք-փառոք պայմաններում իջեցրել են այդ բնակարանի մոտ և հանցանքը կատարելուց հետո փախցրել են: Իսկ թե ում կամ ինչ ուժերի կարող էր ձեռնտու լինել Ավետիսյանների ընտանիքի ոչնչացումն ու այս աղմուկը, դժվար է միանշանակ ասել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan