Գյումրին ցնծում էր, բայց...
Գյումրին ցնծում էր, բայց...
Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության տոնը Գյումրիում նշելը հիանալի գաղափար էր և արդարացված... Հայաստանի "հայրաքաղաքը" մեկ օր ցնցած և ուրախացավ...
Շնորհակալություն կազմակերպիչներին և Գյումրի այցելած բոլոր հյուրերին, ովքեր իրենց լուման ներդրեցին՝ Շիրակ աշխարհի կենտրոնին ևս մեկ անգամ ուրախություն և հաճելի պահեր պարգևելու համար...
Սակայն, երկու դրվագ "մթագնեցին" այդ ուրախությունը...
Առաջինը՝ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը գովազդող անճաշակ և գեղցի գովազդային պաստառներն էին, որոնցով կազմակերպիչները, մինչ սեպտեմբերի 21-ը, ողողել էին Գյումրին...
Երկրորդը՝ հենց տոնակատարության օրը Գյումրու Սև բերդում բալետի պարողների կողմից ցուցադրված "յուբկաներով" տղաների պարն էր, որը որևէ կապ չուներ Գյումրու և, հատկապես, անկախության օրվա հետ...
Ամեն դեպքում, 2019 թ-ի սեպտեմբերի 21-ը երկար կհիշեն գյումրեցիները և Գյումրի այցելած հազարավոր հյուրերը...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
