Գյումրին հանգիստ է, հանդարտ և պահանջատեր. Շիրակի թեմի առաջնորդ
1in.am-ը գրում է. «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
-Սրբազան, երեկ խորհրդարանական լսումների ժամանակ պարզ դարձավ, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու խնդրով դեռ չի դիմել ՌԴ դատախազին: Նաև պարզ դարձավ, որ չի դիմել, քանի որ դրա համար հիմքեր չկան: Ավելին՝ ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեները Գյումրիի գործով համակարգող մարմին են ստեղծում: Կբավարարվի՞ արդյոք գյումրեցիների պահանջը:
-Չի բավարարվելու, բայց կան հուսադրող երևույթներ, և հիմա գյումրեցիները սպասում են, թե ո՞ւր է գնալու գործընթացը: Գյումրեցիների պահանջը, անշուշտ, շարունակում է մնալ նույնը:
-Բայց չէ՞ որ Գևորգ Կոստանյանը բոլորի առջև խոստում տվեց, սակայն խոստումն այդպես էլ չի կատարում:
-Ինքը խոստումը չի կատարել, ես ինչպե՞ս մեկնաբանեմ, ինքը թող մեկնաբանի իր խոստումը չկատարելը: Ես մտածելու բան չունեմ, ինքը թող մտածի:
-Գյումրիում այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է:
-Հանգիստ են, հանդարտ, բայց և պահանջատեր, ինչպես որ ես ենթադրում էի և առաջարկում՝ հանդարտ, խաղաղ և պահանջատեր:
-Կարծում եք՝ կոմիտեն ի զորո՞ւ է օբյեկտիվ քննություն իրականացնելու: Երեկ նաև հայ քննիչների կողմից Պերմյակովի հարցաքննությունից մի քանի կադր ցույց տվին:
-Մի քանի օր գոնե չսպասե՞նք տեսնենք՝ ինչ է: Միանգամից ինչո՞ւ անվստահություն ցուցաբերենք: Մենք վստահող ժողովուրդ ենք, վստահում ենք: Եթե տեսնենք, որ չի լինում, այն ժամանակ մեր ասելիքը կասենք:
մանրամասները` սկզբնաղբյուրում
