Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողին սպանած անձը ներկայանում է որպես ԻՊ-ի համակիր.1in.am
Ավարտվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող` 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործի հետաքննությունը, որով մեղադրյալ Արման Ջանջուղազյանն իրեն հայտարարել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման համախոհ, գրում է kavkaz-uzel.eu-ն:
Մեղադրական եզրակացությամբ անձը չպարզված հանցակիցների աջակցությամբ 2017-ի ապրիլի 22-ին՝ 17:30-ին, Ստեփանավան քաղաքի բնակիչը կրոնական ֆանատիզմի շարժառիթով Յալպաևին դանակով մահացու հարվածներ է հասցրել:
Քրեական գործը փոխանցվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
