Գյումրիում 27-ամյա երիտասարդը պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել
Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 8:30-ին այդ մասին ահազանգը ստացվել է շտապօգնության ծառայությունից:
ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում մարդ կա կախված:
«Մեկնած խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1990 թվականին Լ.Վ.-ի դիակը պարանով կախված վիճակում»,-ասաց Ջանոյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: