Գյումրիում Արհեստների ու արվեստի փառատոն կանցկացվի
Գյումրիում սեպտեմբերի 20-ին տեղի կունենա Արհեստների ու արվեստի փառատոն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են քանդակագործների, ոսկերիչների, դարբինների աշխատանքների ներկայացում, ասեղնագործության, բրուտագործության եւ գորգագործության նմուշների ցուցադրում, Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ արհեստների եւ արվեստների ներկայացում եւ այլն: Փառատոնը կուղեկցվի հայկական երգ ու պարով, ժողովրդական խաղերով, հումորի վարպետների եւ ժողովրդական համույթների կատարումներով: