Գյումրիում դանակահարել են հորն ու որդուն. 15-ամյա որդուն վիրահատում են
Գյումրիում այսօր՝ օգոստոսի 16-ին Մուշ 2 թաղամասում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Դանկահարվածները հայր եւ որդի են: Որդին առավոտյան ժամը 07:00-ին տեղափոխվել է Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ հայրը Վահան Մխոյանը Գյումրիի բժշկական կենտրոն:
NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Հրաչյա Խաչատրյանը փոխանցեց, որ 55-ամյա Վահան Մխոյանի վնասվածքները վտանգավոր չեն եղել կյանքի համար եւ նա ստացել է ամբուլատոր բուժում ու դուրս գրվել: Նրա ձեռքերի մակերեսներն են եղել կտրված, մենք վիրակապել ենք եւ նա դուրս է գրվել, գնացել է տղայի մոտ, որի վիրահատում են»,-ասաց Հրաչյա Խաչատրյանը:
NEWS.am-ի թղթակցին Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից փոխանցեցին, որ 15-ամյա Միշա Մխոյանին վիրահատում են, նրա մոտ վնասվածքը եղել է որովայնի հատվածում :
Դեպքի առթիվ Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում: