Գյումրիում դանակահարված բժշկին վիրահատել են
Մարտի 25-ի առավոտյան իր տան մոտ դանակահարվել եւ ծեծի է ենթարկվել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը: Երկու դիմակավորված անձինք բժշկական կենտրոնի տնօրենին ծեծի են ենթարկել հենց իր տան բակում, երբ նա ցանկացել է ավտոմեքենան ավտոտնակից դուրս բերել: Արտուշ Ասատրյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Գյումրու բժշկական կենտրոնից, Fnews.am-ը տեղեկացավ, որ առավոտյան ժամը 9-իի սահմաններում Արտուշ Ասատրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի ԲԿ, որտեղ ախտորոշումներ անելուց հետո պարզվել է, որ նա ունի կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի պատառոտված վերքեր եւ աջ դաստակի հեմատոմիա: Հիվանդին անմիջապես ցուցաբերվել է համապատասխան օգնություն, կատարվել է առաջնային վիրահատություն:
Ն. Ադամյան
