Գյումրիում թոշակառուն ցրտահարվել է իր տնակում. նրա մատներն առավոտյան անդամահատել են
Armtimes.com - ը գրում է
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Գյումրիում տարեց քաղաքացի է ցրտահարվել:
Ցրտահարվածը Գյումրու Կոշտոյանի փողոցի բնակիչ Լեւոն Մաթեւոսյանն է: Նրա մոտ ախտորոշվել է գերսառեցում՝ չորրորդ աստիճանի ցրտահարություն: Գյումրի բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշել են ձեռքի ու ոտքի մատների դիստալ ֆալանգների եւ աջ սրունքի գանգրենա:
68-ամյա քաղաքացուն ցուցաբերվել է հաշոգային օգնություն, որից հետո վիրահատվել է:
Գյումրի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ անդամահատել են քաղաքացու ոտքերի մատները, քանի որ գանգրենայի տարածման վտանգ է եղել: Այն կարող էր հանգեցնել մահվան:
