Գյումրու ռուսական ռազմաբազայում կշարունակվի Պերմյակովի գործով դատական նիստը
BlogNews.am-ը գրում է .
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում փետրվարի 12-ին կշարունակվի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Այս անգամ ևս, ինչպես նախորդ երկու դատական նիստերի ընթացքում, դատաքննական փուլի շրջանակներում կհարցաքննվեն գործով վկաները:
Նիստի ժամանակ կշարունակվեն գործով այն վկաների հարցաքննությունները, ովքեր կապ ունեն Պերմյակովի որոնողական, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ: Այս մասով առայժմ ներգրավված է 16 վկա: Դատական անցած նիստի ժամանակ դատարանը հասցրեց հարցաքննել Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանին, նույն ջոկատի կապավոր Գագիկ Խաչատրյանին, որոնողական շներ վարժեցնող Հրայր Մախսուդյանին և ուղեկալի պահակ, Երազգավորս գյուղի բնակիչ Աշոտ Ալեքսանյանին: Այս բոլոր վկաները ներկայացրեցին Պերմյակովի որոնողական աշխատանքների, նրա հայտնաբերման, ձերբակալման մանրամասները: