Գյումրու տնակային ավանների բնակիչների սոցիալական վիճակն էլ ավելի է ծանրացել. Վահան Թումասյան
Tert.am-ը գրում է.Գյումրիի «Շիրակ կենտրոնը» շարունակում է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակներում վառելափայտ բաժանել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող անօթևան և սուղ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին, որոնց սոցիալական վիճակը նախորդ տարիների համեմատ այս տարի էլ ավելի է վատացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը:
«Մեկ տարվա մեջ որևէ բնակարան չի կառուցվել, սակայն 12 թվականի ստացած բնակարաններից որոշակի շարժ կա, որ տեղափոխվում են այդ բնակարաններ: Բայց սոցիալական վիճակը, հատկապես ձմռան շեմին, շատ վատ է: Ընտանիքներ կան, որ առհասարակ ձմռանը չեն պատրաստվել, թե ինչ է լինելու նրանց վիճակը, անկեղծ ասաց՝ չգիտեմ»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ տնակային ավաններում և կիսափլված շենքերում ապրող մարդիկ կենցաղային որևէ հարմարություններ չունեն, սոցիալական վիճակը՝ նախորդ տարիների համեմատ, անհամեմատ ավելի է վատացել, ինչի պատճառը նաև թանկացումներն են:
մանրամասները` սկզբնաղբյուրում
