1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գյումրվա ժամանակակից Էրքյուլ Պուարոն Սահակ Մինասյանն է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, «դավադրությունների տեսության» սիրահար Սահակ Մինասյանը «կոլխոզնիկների,սովխոզնիկների և պրոլետարիատի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքով» այսօր կրկին մամլո ասուլիս էր հրավիրել: Միամիտ մամլո ասուլիսների սույն սիրահարի զավեշտալի «բացահատումներն» ուղղակի ծիծաղելի են: Սեփական հանցագործությունները մեղմելու նպատակով, «խելացի դեմք» ընդունելով` Սահակ Մինասյանը հիմա էլ հայտարարում է,որ,նախ մենք պատվեր ենք կատարում՝ չնշելով մեր պատվիրատուի անունը և երկար տարիներ փաստեր ենք հավաքել նաև նախկին ռեկտորի դեմ,իսկ բուհի խնդիրներն էլ 5-6 տարվա վաղեմություն ունեն: Հատուկ նշեմ,որ բացարձակապես կրկնվելու նպատակ չունեմ և չեմ էլ անդրադառնա Սահակ Մինասյանի զազրախոսություններին,քանի որ բազմիցս ապացույցներով անդրադարձել եմ դրանց և բազմիցս բացահայտել եմ ռեկտորի ստախոսությունները:

Նախ,ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին: Եթե Սահակ Մինասյանին ոմանք օգտագործել են և մինչև հիմա օգտագործում են,ապա դա չի նշանակում, որ մեզ էլ կարող են օգտագործել: Սահակ Մինասյանը շատ լավ գիտի,թե ինչն էր այս ամենի պատճառը: Եթե ցանկություն ունի, ապա կհանրայնացնեմ: 

Մեր կողմից բարձրաձայնած բոլորը խնդիրները վերաբերում են վերջին մի քանի ամիսներին: Ի՞նչ 5-6 տարվա մասին է խոսում Սահակ Մինայանը: 5-6 տարի առաջ բուհում ոչ ոք ինտեգրված ուսուցում չէր փորձել կիրառել,50 տոկոսով չէր կրճատում,այսպես կոչված, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը,չէր ոչնչացնում համալսարանի գրադարանային ֆոնդի կեսից ավելին,չէր փորձում չեղարկել ուսանողների վարձավճարների զեղչերը և առանց ամոթի, հիմա մամլո ասուլիս տալով, հայտարարում,որ այդ խնդիրը շինծու են եղել,առանց լիցենզիաների մասնագիտություններ չէր բացի և այլ ապօրինություններ ու հանցագործություններ չէր անի,որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: 

Ի դեպ,այդ ապօրինությունների և հանցագործությունների մասին բարձրաձայնում է նաև պարոն Մինասյանի մտերիմ ընկերը՝ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը,ով այդ ամենը անվանում է «թերություններ»: Հետաքրքիր է,ի՞նչ կապ ունի այս ամենը 5-6 տարի առաջվա հետ,որի մասին ,ի դեպ,երևի լավատեղյակ են ռեկտորը և իր յուրայինները,քանի որ մենք չգիտենք,թե ինչ է տեղի ունեցել բուհում այդ ժամանակ: Ծիծաղելին այն է,որ Ագաթա Քրիստիի ստեղծած գրական հերոս՝դետեկտիվ Էրքյուլ Պուարոյի «շապիկը հագած» Սահակ Մինասյանն այնքան դիլետանտ է,որ շատ արագ բացահայտում է սեփական պրիմիտիվությունը: Հիմա էլ Սահակ Մինասյանը փորձում է «պաշտպանել» նախկին ռեկտորին,որին մինչ այդ մեղադրում էր նախկինում կատարված «հանցանքների»  մեջ,իսկ հիմա ինչ-որ անանուն մեկին է մեղադրում դրանց մեջ: Սահակ Մինասյանի այս պրիմիտիվ խաղը հատուկ նպատակ ունի.իբրև թե պաշտպանելով նախկին ռեկտորին` փորձում է ապացուցել,որ վերջինս լավ չի աշխատել,եթե նրա օրոք ապօրինություններ են եղել: Գյումրվա ժամանակակից դետեկտիվ Էրքյուլ Պուարո-Սահակ Մինասյանի հագին շատ մեծ է Ագաթա Քրիստիի գրական հերոսի շապիկը: Վերջինս այսքան պրիմիտիվ չի եղել իր հաշվարկներում: Կամ էլ Սահակ Մինասյանը այս թատերական ներկայացումը կազմակերպել էր լրագրողների և իր երկրպագուների համար: Իսկ եթե նա իրոք մեղավորներին գիտի,ապա կառաջարկեմ Սահակ Մինասյանին դինել համապատասխան մարմիններին հետաքննություն անցկացնելու համար…Դա մեզ բացարձակ չի կաշկանդում և դա մեր խնդիրը չէ: Պարոն Մինասյանը միտումնավոր է «5-6 տարվա խնդիրների մասին» խոսում՝ ևս մեկ նպատակ հետապնդելով՝ շեղել մեզ և ձևավորել կեղծ օրակագ: Այդ բանը նրա մոտ ևս չի ստացվի:

Չգիտեմ,թե ովքեր են այս մամլո ասուլիսի «հեղինակները», բայց կասեմ,որ ձեր հաճախորդին շատ վատ վիճակում եք կրկին դրել: Ինչ-որ ակնարկներ է անում և անուններ չի տալիս: Սա պատիվ չի բերում ոչ մեկին և տղամարդուն վայել չէ:  «Մամլո ասուլիսի» ժամանակ հնչած անհոդաբաշխ և մեկը մյուսին հակասող մտքերին չեմ անդրադառնա,քանի որ բազմիցս անդրադարձել եմ դրանց բոլորին՝բավական մանրամասն և ապացույցներով:  Սահակ Մինասյանը մեզ պատվեր կատարողներ անվանելով` չի բացահայտում,թե ո՞վ է իրեն պատվիրել անցնել հարձակման,որը բավական վատ և անորակ ստացվեց ՀՀԿ-ի պաշտպանությունը ՏԻՄ ընտրություններում առուծախի առարկա դարձրած Սահակ Մինասյանի մոտ: Երևի փորձում է այս քայլով նաև շեղել ՀՀԿ վերնախավի ուշադրությունը այն խայտառակությունների վերաբերյալ,որոնք բացահայտվեցին նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ,երբ Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց,որը Սահակ Մինասյանը բնութագրեց որպես հաղթանակ,որը տոնել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը: Հետաքրքիր է,իսկ եթե ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից,ապա ինչպես է՞ ՀՅԴ-ի այդ նույն հաղթանակը մեկնաբանելու ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը: ՀՀԿ-ի հաղթանակած տեղում էլ Սահակ Մինասյանը հանդես է եկել ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված թեկնածուի դեմ: 

Ի դեպ,քանի որ Սահակ Մինասյանն արդեն երրորդ միամիտ և պլանավորված մամլո ասուլիսներն է կազմակերպում և անդրադառնում է մեր կողմից բարձրաձայնած հարցերին և արդեն հոգնեցուցիչ է լսել նրա նույն հարցին վերաբերող տարբեր մտքերը,որը փաստել էին նաև բազմաթիվ լրագրողներ,ապա առաջարկում եմ նոր թեմաներ,որոնք ևս վերաբերվում են ՇՊՀ-ում Սահակ Մինասյանի կողմից ներդրված նորամուծություններին,որոնց մասին իմացել եմ վերջերս՝ «խաշ փարթիները» և այլ «խրախճանքները»,որոնք տեղի են ունենում ՇՊՀ ռեկտորի կաբինետում և հարակից կաբինետներում շաբաթ և կիրակի օրերին: Ապացույցները բազմաթիվ են: Տեսնե՞ս այս անգամ նախորդ ռեկտորից ինչ է որպես “հանցանքի” ապացույց ներկայացնելու: 

Ի գիտություն պարոն Մինասյանի, ասեմ,որ մենք էլ ենք պայքարելու նրա կողմից գործած անօրինակնանությունների և հանցագործությունների դեմ մինչև վերջ,որոնք նա բնութագրում է որպես բարեփոխումներ: Միայն տարական լկտին կարող է նախարարի կողմից մեղմ բնութագրված 9-10 հանցագործությունները և ապօրինությունները անվանել բարեփոխումներ: 

Շատ ամոթ է մեկնաբանել մահացած մեկի հետ կապված դեպքերը՝միտումնավոր տարածելով ապատեղեկատվություն: Հավելեմ,որ ձեր ֆավորիտուհուն այդ մահացածը ի սրտե ատում էր և մասսայաբար նվաստացնում՝անվանելով վերջինիս դեբիլ և անդաստիարակ,ինչպես նաև բոլորի մոտ բացասաբար արտահայտվում ձեր մասին:

Հ.Գ.Որոշել էի բացարձակ չանդրադառնալ Սահակ Մինասյանի սույն զազրախոսությանը,բայց բազմաթիվ դասախոսներ և հազարավոր ընկերներ խնդրեցին անպայման թեթև արձագանքել»։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan