«Գյուղ նախարարը կգա մի հատ ուգլավոյ կֆռա, ու կասի սաղ տեղը՝տեղին ա...բայց ծառերը լացում են».VIDEO
Արարատի մարզում ջրի պակասը սկսել է անհանգստություն պատճառել գյուղացիական տնտեսություններին: Այս իրավիճակը հատկապես նկատելի է դարձել վերջին տարիներին՝ ձկնաբուծական ընկերությունների ջրօգտագործման ծավալների չարաշահման և ապօրինի հորերի շահագործման արդյունքում: Համենայնդեպս, Արարատի մարզում ջրի խնդիրների մասին խոսելիս գյուղացիները նախ եւ առաջ մատնանաշում են այդ պատճառները:
Ջուրը խնդիր է դարձել հատկապես Արարատի մարզի Նոր Կյանք, Կանաչուտ Հայանիստ, Գոռավան և այլ համայնքների համար: Գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջրի բացակայությունից տուժում է այգեգործությունը և իրենց այգիները ամայացման վտանգի առաջ են կանգնել:
Պատկերն առավել տխուր է հատկապես Այգեստան համայնքում, ուր գյուղացիները չեն հասցնում ոչ միայն հողը ջրել, այլև՝ ջրի հետ կապված կենցաղային խնդիրները լուծել: Այգեստանի բնակչուհիներից մեկը Fnews.am-ի հետ զույցում նշեց, որ իրենք համարյա ջրի երես չեն տեսնում.«Արդեն մի քանի տարի է պայքարում ենք մի կաթիլ ջուր ունենալու համար:Ասեցին` էս տարի ջուր կլինի, բայց ուր ա, էլի չկա: Ցամաքած առուները գյուղացիներին հնարավորություն չեն տալիս մշակելու նույնիսկ տնամերձ հողատարածքը: Ջրատարները հիմնականում ցամաքած են, գյուղացիների հողատարածքներն ու տնամերձ հողակտորներն էլ՝ չորացած»:
Առավել ուշագրավ մանրամասները՝առաջարկվող տեսանյութերում:
Շարունակելի...