Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավորի լուսանկարը։
«Սարոյանը մեր խնդիրներին մեծ ուշադրություն է դարձնում», իրենց արարքը պարզաբանել են համայնքների ղեկավարները»։
Մանրամասն՝ թերթի օրվա համարում: