Գյուղի վրա կրակելու հետևանքով տները մեծ վնասներ են կրել՝ տանիքներն են հիմնականում վնասվել
Ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 11-ից երևի մինչև 04.00-05.00-ը։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը։
Թշնամին կրակ է բացել գյուղի վրա՝ կրակել են մեծ տրամաչափի զենքերով։
«ԴՇԿ, ՍՊՎԴ զենքի տեսակ է՝ խոշոր տրամաչափի զենք է, բայց խուճապ չկա, բոլորը գյուղում են, ամեն ինչ նորմալ է»,-պատմել է Պապյանը։
Գյուղի վրա կրակելու հետևանքով տները մեծ վնասներ են կրել՝ տանիքներն են հիմնականում վնասվել:
«Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել… Բարեբախտաբար վիրավորներ չկան: Տները շատ վնասվել են, բայց մարդկային վնասներ չեն եղել»,-ասել է Պապյանը:
Թե դիրքերում ինչ իրավիճակ է եղել՝ չգիտի, սակայն հստակ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։