Հ1-ի ռուս պրոդյուսերի նշանակումը մեծ աղմուկ է բարձրացրել
Սա հայտնի КВН-շիկ Մաքսիմ Կիսելյովն է, ով այսուհետ նաև Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսերն է: Անկեղծ ասած, բավականին զարմացած էի, տեսնելով, որ մեր ֆեյսբուքյան տիրույթի որոշ ակտիվ օգտատերերի մոտ այս նշանակումը մերձհիստերիկ վիճակներ է առաջացրել: Հիմանական փաստարկը, որ հնչում է. սա ինքնիշխանության կորուստ է, ինչի Հայաստանում մի խելքը տեղին մասնագետ չկա՞ր, որ գնացել բերել են Ռուսաստանի քաղաքացու... Իրոք շատ տարօրինակ ու ալոգիկ հարցադրում է: Մի կողմից, միանգամից առաջ է գալիս ակնհայտ հակափաստարկը. կարո՞ղ ա ազատ-անկախ Հայաստանի մասնագետները չէին, որ Հ1-ն ապականեցին ու միապաղաղ ու անհետաքրքիր աղբանոց սարքեցին: Ի՞նչ կապ ունի ընդհանրապես Հ1-ի գլխավոր պրոդյուսերինգն անկախության ու ինքնիշանության հետ: Ջաղինյանը նշանակվելոււց հետո հայտարարեց, որ կարդինալ փոփոխություններ է իրականացնելու Հ1-ում և դրան նոր որակ է հաղորդելու և բնականաբար Ռուսաստանից, որտեղ հեռուստատեսային շուկան ավելի մեծ ու ավելի զարգացած է, մասնագետ հրավիրելը ամբողջովին տեղավորվում է ճահճացումից ձերբազատվելու տրամաբանության մեջ: Իսկ հնչող էմոցիոնալ ու պաթոսային բացականչություններն ինքնիշխանության ու տեղի հանճարեղ կադրերի մասին ոչ այլ ինչ են, քան պոպուլիզմի, վայ-հայրենասիրության ու տկարամտության դրսևորումներ:
Գեւորգ Ալեկսանյանի ֆեսբուքյան էջից:
