1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հ3-Ի ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Hartak.am-ի հյուրն է «Հ3» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, թատերական փառատոնների դափնեկիր, դերասան, ռեժիսոր Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

-Հայկական Երրորդ հեռուստաընկերության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի համագործակցության արդյունքն արդեն դրական արձագանք է ստացել հանրության շրջանում: Ինչպե՞ս ծնվեց «Ապրիլ. Ձոն» խորագրով գրական-երաժշտական կոմպազիցիայի մտահղացումը:

-Վարդուհի Վարդերեսյանը վաղուց ուներ նման ներկայացմամբ հանդես գալու ցանկություն: Նա դիմեց ինձ, ես սիրով համաձայնեցի, կարծում եմ ստացվեց: Այդ հաղորդումից հետո դրսից բավականին զանգեր եմ ստացել ու դեռ շարունակում եմ ստանալ: Ես երջանիկ եմ, որ այդ համագործակցությունը տեղի ունեցավ, որովհետև նա մեծագույն դերասանուհի է, բոլոր ժամանակների դերասանուհի, ով կարողանում է նորովի մատուցել յուրաքանչյուր ստեղծագործություն: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ ուսանողուհու, դերասանուհու համար Վարդուհի Վարդերեսյանը պետք է օրինակ լինի իր վարպետությամբ, իր կամքով ու աշխատասիրությամբ: Նա մարդ է, ով անկախ տարիքից միշտ նորանոր երազանքներ ու պլաններ ունի: Գործին այդպիսի յուրովի, ժամանակի շնչով, մոդեռնի մեջ մոտեցու՞մ: Ես խոնարհվում եմ նրա մեծության առջև:

-Պարոն Հովհաննիսյան, Հ3-ի տնօրեն լինելը Ձեզ համար ի՞նչ է՝ դե՞ր, թե՞ աշխատանք:

-Ես իմ առաջին մասնագիտությամբ թատրոնի ու կինոյի դերասան եմ, իսկ երկրորդ մասնագիտությամբ հեռուստառեժիսոր, նաև կինոյի և թատրոնի ռեժիսոր: Ուստի սա ինձ համար ավելին է քան աշխատանք ու ես նախ և առաջ շնորհակալ եմ հիմնադրին՝ Արթուր Բաղդասարյանին, որ ինձ առաջարկեց այս պաշտոնը: Հեռուստատեսությունն ինձ համար նոր աշխարհ է իր ձևի մեջ, սա մեծ պատասխանատվություն է ու նաև հետաքրքիր ու բովանդակալից աշխատանք:

-Այն, որ Դուք սիրված դերասան եք՝ դա անբեկանելի փաստ է: Ձեր կողմից մի քիչ դաժա՞ն չէ արդյոք Ձեր երկրպագուներին զրկել Ձեր արվեստը վայելելու հաճույքից: Կլինի՞ վերադարձ դեպի կինո ու թատրոն: Իսկ գու՞ցե հնարավոր է համատեղելիություն:

Իհարկե չի բացառվում, որովհետև ես իմ էությամբ ու տեսակով երբեք չեմ կարող հեռանալ թատրոնից: Այս ընթացքում չեմ խաղացել, որովհետև այսօր ես ավելի պատասխանատու աշխատանքով եմ զբաղված արդեն որպես բեմադրիչ, որպես հեռուստատեսության գլխավոր տնօրեն: Այսօր ինձ մոտ են գալիս խաղալու, կայանալու երիտասարդ դերասաններ, դրամատուրգներ, աշխատում եմ տաղանդավոր ռեժիսորների և մշակութային հմուտ գործիչների հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ լինել հասարակական, մշակութային, ստեղծարարական կիզակետում:

-Դուք նաև միջազգային թատերական փառատոնների մրցանակների դափնեկիր եք՝ որպես դերասան, բեմադրիչ -, ունեք Շեքսպիրյան մեծ պատմություն, կարո՞ղ է Վարդուհի Վարդերեսյանի վերը նշված ֆորմատի մեջ մի օր էլ դուք հանդես գաք:

-Ինչու՞՝ չէ: Ես իմ գիտակից կյանքի մեծ ժամանակահատվածը նվիրել եմ թատրոնին և այն ինձ տվել է իմաստություն և ուժ արարելու ու ապրելու:

Շուտով որպես հեղինակ- վարող հանդես կգամ մի թոք -շոու շրջանակներում, որը կոչվում է «Հայաստանն իրականում»: Կարծում եմ, այն բավականին մեծ հետաքրքրություն պետք է առաջացնի հայ հեռուստադիտողի մոտ:

-Սկզբից, երբ ստանձեցիք Հ3-ի տնօրենի պաշտոնը նաև թատերական շրջանակներում եղան մարդիկ, ովքեր «մտավախություն» հայտնեցին, որ «պրավալի» կտաք: Կյանքը ապացուցեց հակառակը: Ի՞նչը օգնեց ոտքի կանգնեցնել հեռուստատեսությունը:

-Այն գործը, որը ես ստանձնում եմ սկսում եմ սպիտակ էջից և կատարում եմ ամենայն պատասխանատվությամբ, վստահությամբ ու հավատքով:

Հեռուստատեսության հիմնադիր նախագահ պարոն Ա. Բաղդասարյանը ոչ միայն փայլուն քաղաքական և ազգային գործիչ է, այլև ինտելեկտուալ և առանձնահատուկ գեղագիտական ու մշակութային ճաշակի տեր անհատականություն, ով մեծ տեղ է տալիս կրթությանը, գիտությանը, մշակույթին: Նա հնարավորություն է ընձեռում մեզ, առանց մտավախությունների կյանքի կոչելու նորանոր, համարձակ ստեղծագործական գաղափարներ:

-Հայկական կինոյում, թատրոնում դերասաններից Ձեզ համար առաջինների շարքերում ովքե՞ր են: Մեկական անուն՝ կին ու տղամարդ դերասանների:

-Հավատարիմ մնալով իմ հավատամքին ինձ համար հետաքիքիր դերասանուհի կարող եմ նշել՝ Վարդուհի Վարդերեսյան, տղամարդ դերասան՝ Բաբկեն Ներսիսյան:

-Եկեք մի քիչ էլ բացերից խոսենք, որովհետև յուրաքանչյուր մեծ գործ ունենում է բացեր: Այն, որ Հ3-ը աչքի չի ընկնում հեռուստասերիալներով, դա բա՞ց է: Չէ որ ով-ով, բայց Դուք հո գիտեք սերիալների մոգական ուժը մեր հանրության վրա:

-Չէի ասի, որ դա բաց է, որովհետև այսօր մեր լրատվական, մշակութային և բազմատեսակ անհրաժեշտ հաղորդումների բլոկն այնքան ուժեղ է, այնքան ինֆորմացիա է տրամադրում մեր հեռուստադիտողի համար, որ նույնիսկ կարելի է ասել ավելի պահանջված է, քան շատ ու շատ սերիալներ:

-Այսինքն դուք այնպիսի մարտավարություն եք վերցրել, որ բնակչության քաղաքական դա՞շտն եք ապահովում:

-Ոչ, իհարկե ոչ: Այսօր մենք գեղարվեստական ֆիլմերի շատ գեղեցիկ շարք ունենք: Ինչ վերաբերվում է սերիալներին, ապա շուտով կունենանք հայկական սերիալների աշխարհում հեղաշրջում կատարող գաղափարական հզոր հենքի վրա կառուցված հայկական հեռուստանովել:

-Քաղաքականությամբ զբաղվու՞մ եք, թե՞ ոչ:

-Այսօր Հայաստանում չկա մի մարդ, ով չզբաղվի քաղաքականությամբ: Պարզապես դրանով պետք է զբաղվեն ճիշտ մարդիկ և արդյունքում կունենանք ճիշտ քաղաքականություն: Իմ քաղաքականությունը դա Հ3-ի հասարակական, մշակութային քաղաքականությունն է: Երբ ինձ հարց են տալիս, թե որն է ամենաբարդը հեռուստատեսությունում ասում եմ, դա մանկապատանեկան հաղորդումներն են: Այսօր մեր նմանատիպ հաղորդումների համար բազմաթիվ ծրագրեր ու մեթոդներ ենք ուսումնասիրում, որպեսզի հասկանանք՝ ինչ ցուցադրել, որպեսզի ճիշտ դաստիարակենք երեխաներին, չէ որ, ինչ որ տեղ դրանից է կախված մեր ապագա սերնդի որոկյալ ձևավորումը: Մենք ուզում ենք այնպիսի ծրագրեր ստեղծել, որոնք մեր երիտասարդության մեջ կձևավորեն գաղափար՝ հայրենիք, ազգ, ժողովուրդ, արժեքներ: Եթե նկատել եք մեր եթերում պահպանում ենք հայերեն խոսքը: Ոչ թե այն հայերենը, որը դրսում է հնչում, այլ հայերեն ճիշտ խոսքը: ի դեպ, մեր հաղորդաշարարեից մեկի՝ «Թեժ գծի» միջոցով այս կարճ ժամանակահատվածում բավականին միջոցներ են գտնվել և օգնություններ են տրվել անապահով ընտանիքներին: Պետք է ասեմ նաև, որ Հ3 հեռուստաալիքի կայքը շատ մեծ դիտողականություն ունի աշխարհով մեկ՝ դա բավականին ուրախալի է: Այսօր Հայաստանի բնակչության բավականին զգալի զանգվածը տոկոսը դիտում է մեր հեռուստաալիքը: Դա կատարվում է նաև համացանցի միջոցով, նաև օնլայն ռեժիմով:

-Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ երազանքը:

Հայաստանը տեսնել կայացած, հզոր և աշխարհում իր արժանավույն տեղը գտած: Երազում եմ, որ մարդիկ վերադառնան, մնան, արժանավայել ապրեն և ստեղծագործեն Հայաստանում:

Զրույցը վարեց՝ Արփի ՎԱՆՅԱՆԸ

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan