1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հաց տանելիս զոհված հերոսի հայրը անվադողեր է հավաքում առաջնագծի դիրքերի համար

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Հունվարի 21–ին՝ ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռը կդառնար 22 տարեկան: Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքերի զինվորներին ու զոհվեց:

Ծնողները ոչ մի կերպ չեն համակերպվում, չեն ցանկանում հավատալ, որ իրենց որդին այլևս տուն չի գա: «Փաստ»թերթի հետ զրույցում Գոռ Կիրակոսյանի հայրը` Կարապետ Կիրակոսյանը նշեց.

«Չնայած մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին` փորձում ենք ուժեղ լինել ու հարմարվել սոցիալական վիճակին: Մի որդի էլ ունենք և մտածում ենք նրա ապագայի մասին: Գոռը ուրիշ էր ու նրան ոչ մեկը չի փոխարինի: Ամեն զավակ իր տեղն ունի ու հիմա նախանձում եմ Քյարամ Սլոյանի հորը` ազատվեց ցավից ու գնաց որդու մոտ: Ես էլ փորձում եմ Գոռիս փոխարեն սահմանին օգուտ տալ, երևի մի քիչ ստացվում է»,- նշեց Կարապետ Կիրակոսյանը, ով տարիներ շարունակ արտագնա աշխատանքի միջոցով է ապահովել իր ընտանիքի ապրուստը, սակայն երդվել է` այլևս Հայաստանից չի հեռանա:

«Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի՝ տղաս մտքին ինչ դներ, պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1–ին դիրքից իջավ, բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի, որ իմանամ ` պատերազմ է՝ դու չաստո՞ւմ ես: Գոռը ասում էր` մա՛մ, ամեն բան նորմալ է, ու սկսում էր երգել, որ կրակոցի ձայները չլսեմ»,- հավելում է Գոռի մայրը` Գայանե Կիրակոսյանը:

Գոռի հիշատակը հավերժացնելու համար հայրը և ընկերները նրա ծառայած դիրքում մատուռ կառուցեցին:

«Իմ Գոռի անունը ինձ համար այնքան թանկ է, որ ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջին օրը շարունակել նրա սկսած գործը: Որդիս հայտնի է որպես հաց տանող հերոս, բայց մեր զինվորները խաղաղ պայմաններում հացի կարիք չեն զգում: Այս պատճառով էլ ես մաշված անվադողեր եմ հավաքում ու դրանք տեղափոխում եմ առաջնագիծ` դիրքերը էլ ավելի ամրացնելու նպատակով»,–մանրամասնում է Կարապետ Կիրակոսյանը:

Ընտանիքը ապրում է համեստ կյանքով, զբաղվում են հողագործությամբ, սակայն երբեք չեն լքի հայրենիքը: «Ինչ էլ լինի` կմնանք, որովհետև այս հողի վրա որդուս արյունն է: Հորս տան բակում դեռ կանգնած է Գոռիս մեքենան, բանակ գնալուց առաջ պատվիրեց` ինքը կգա ու կվարի: Երբեք ձեռք չենք տա մեքենային, որովհետև ձեռքս չի գնա: Դա նրա ապրած կարճ, բայց հզոր կյանքի մի մասն է»,- հուզվեց Կարապետ Կիրակոսյանը: Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016-ի հուլիսի 7-ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։

«Պատերազմը միշտ էլ քթներիս տակ է, ու մի օր էլ անակնկալ կմատուցեն թուրքերը: Ես մահից չեմ վախենում, բայց ուզում եմ, որ երկիրս միշտ խաղաղ ապրի: Իմ որդին իր արյունը նվիրեց Արցախի հողին: Նա շարունակում է ապրել, քանի որ նրա մասին բազմաթիվ պատմություններ են պատմում: Թող ամաչեն այն ծնողները, ում որդիները հանցանք են գործում և հայտնվում են բանտում: Գրիգորս էլ ազնիվ ու հարգանքով տղա է: Նա կպահի եղբոր անունը…»,- նշեց Գոռ Կիրակոսյանի հայրը:

Հ.Գ. Գոռ Կիրակոսյանի հայրն ու մայրը առողջական խնդիրներ ունեն, բայց չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին: Հերոսի ընտանիքը մտածում է, որ իրենց «բողոքով» կանհանգստացնեն մարդկանց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan