Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները սպառնում են նստացույցով ու հացադուլով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր հավաքվելու են կառավարության շենքի առջև և պահանջելու են հանդիպում վարչապետի, արդարադատության նորանշանակ նախարարի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ։
«Նոր նախարար է, նրան անակնկալ կմատուցենք։ Գուցե ցմահ դատապարտյալների մասին լսած չլինի, գնանք ասենք, որ իշխանությունների կողմից անտեսված ցմահ դատապարտյալներ կան և ցանկանում են, որ իրենց մասին, նորանշանակ նախարար ջան, հիշես»,–ասաց հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը։
Նրանց պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի և իրենց վրա էլ տարածվի «եթե վաղը մեզ դրական պատասխան չտվեցին, մենք հարազատներով անժամկետ նստացույց և հացադուլ կանենք»,- երեկ ասել է մեր զրուցակիցը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախօրեից ցմահ ազատազրկված 53 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
