1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հացին կարոտ ժողովրդի միլիարդատեր ծառաները. Կարեն Թումանյան

Երբ ուսումնասիրում ես Հայաստանի պետական բարձրաստիճան չինովնիկների, նախարարների, ՀՀ մարզպետների, կոմիտեների ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը, կամ լսում ես վերջիններիս ելույթներն իրենց աղքատիկ ունեցվածքի մասին, մտածում ես, որ այ եթե նրանցից որևէ մեկի աշխատավարձը մի օր ուշացնեն՝ ուշագնաց կլինեն սովից:  Իրականում այս մարդիկ իրենց ունեցվածքով կարող են Հայաստանի բյուջեն  մի քանի անգամ, ժողովրդական լեզվով ասած, ՛՛տանեն ծով՝ ծարավ հետ բերեն՛՛:

 Ներկայացրած հայտարարագրերը, թույլ են տալիս եզրակացնելու, որ նրանց մեծ մասը միայն աշխատավարձով ապրող մարդիկ են: Իսկ աշխատավարձերն էլ արի ու տես չեն գերազանցում ամսեկան 250.000 դրամը: Սակայն դա նրանց չի խանգարում վարել այնպիսի մեքենաներ, որոնք հարիր են միայն շեյխերին, ապրել այնպիսի առանձնատներում, որտեղ մեծ հաճույքով կապրեին նույնիսկ զարգացած երկրների հարուստները, ունենալ այնքան անշարժ գույք, որ իր բազայում չունի քաղաքի ամենահաջող անշարժ գույքի գրասենյակներից որևէ  մեկը: Իսկ ինչ վերաբերում է նրանց բիզնեսների քանակին, ապա նրանք այնքան շատ են, որ իրենք, առանց սեփական աշխատակազմի ղեկավարի հուշման, չեն կարողանում կողմնորոշվել՝ դա իրե՞նցն է, թե՞ ոչ:

Օրինակ, հեռու չգնանք, վերցնենք մարզպետների ցանկը՝

Կոտայքի մարզպետը՝  Կարապետ Գուլոյանը, 2014 թ-ին  ստացել է 2.6 մլն դրամ  աշխատավարձ, սակայն համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Սյունիքի մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը, հաջողացնում  է 2.4 մլն դրամ աշխատավարձի պարագայում միլիարդների հասնող փոխառություններ տալ:

Ռուբիկ Աբրահամյանը 2014թ. գարնանն է ստանձնել Արարատի մարզպետի պաշտոնը և, ստանալով 2 մլն դրամ աշխատավարձ, կարողացել է տիրանալ տասնյակ բիզնեսների և հսկայական անշարժ գույքի:

Եվ այսպես շարունակ, գրեթե բոլոր մարզպետները…

Հարցերի հարցեր.

  • Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, պարոնայք միլարդատերեր, ինչ խղճով եք աշխատավարձ վերցնում, երբ ամբողջ երկրի տնտեսությունը ձեզանով եք արել, երբ ձեր մարզերում կան մարդիկ, կան հազարավոր ընտանիքներ, որոնց համար նույնիսկ 100 հազար դրամը կարող է ճակատագիր փոխել:
  • Ինչու՞ եք զբաղեցնում պետական պաշտոններ, երբ առանց այն էլ այնքան գումար ունեք, որ ողորմելի վիճակում գտնվող Հայաստանում կարող եք գնել ամեն ինչ:
  • Ինչու՞ չեք թողնում, որպեսզի որևէ մի գրագետ անձնավորություն, ով ձեզանից պակաս գլուխ չի հանի այդ պաշտոնից, ում միակ հույսը այդ աշխատավարձը կարող է լինել, զբաղեցնի այդ պաշտոնը: Չէ որ նույն ձեր մարզում կան այնպիսի շնորհալի երիտասարդներ, որոնց կարելի է աճեցնել և նրանց գիտելիքները ծառայեցնել մարզերի բարգավաճման համար:
  • Եվ ամենակարևոր հարցը՝ դուք իրո՞ք այդքան ժամանակ ունեք, որ համատեղում եք սեփական բիզնեսը պետական պաշտոնի հետ, թե՞ մտածում եք հետևյալ սկզբունքով. «Ինչի՞ ուրիշը հարստանա, ավելի լավ է մենք ավելի հարստանանք»:

Հ.Գ. Ի դեպ, միայն այն փաստը, որ ձեր նման միլիարդատերերը կամովին չեն հրաժարվում մարզպետի պաշտոնից, վկայում է այն մասին, որ մարզպետի պաշտոնը ոչ թե ծառայություն է, այլ էլ ավելի հարստանալու և հարստությունը ամրապնդելու միջոց, գործիք:

 

Կարեն Թումանյան

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan