Հացը թանկացել է (տեսանյութ)
Հացի և հացամթերքի թանկացումը Հայաստանում շարունակվում է: Երևանի որոշ խանութներում և սուպերմարկետներում վաճառվող հացը հերթական անգամ 10 դրամով թանկացել է: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակավորմանը: Ու թեև հացամթերքի շուկայում դրոշմապիտակավորում չկա, այնուամենայնիվ որոշ տնտեսվարողներ առիթից օգտվելով՝ բարձրացրել են նաև հացի գները: Shabat.am-ը փոքրիկ շրջայց կատարեց երևանյան խանութներ պարզելու թե արդյո՞ք թանկացել են հացի գները: Մի քանի խանութի աշխատակիցներ չէին ցանկանում պարզաբանել թե ինչու է թանկացել և չկարողացանք նկարահանում անել, ամենայն հավանականությամբ, որպեսզի չբացահայտվեն խանութի ոչ սանիտարահիգենիկ պայմանները: Արդյոք հնարավոր է, որ նույն հացի գինը տատանվի 200-250 դրամի սահմաններում ՝ դիտեք տեսանյութում:
