ՀԱԿ և «Ժառանգությունը» բարդ իրավիճակում են հայտնվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ` նվիրված նոր Սահմանադրության նախագծին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ և «Ժառանգությունը» դեռ վերջնական չեն որոշել՝ լսումներին մասնակցելու են, թե ոչ: Բայց ակնհայտ է, որ այդ խմբակցությունները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել: Եթե որոշեն լսումներին մասնակցել և դեմ արտահայտվել, ապա միևնույն է՝ կստացվի, որ նրանք բովանդակային քննարկման մեջ են մտնում: Իսկ բովանդակային քննարկման մեջ մտնելով՝ ընդունում են, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է փոփոխել: Եթե որոշեն չմասնակցել, ապա լսումները կանցնեն, այսպես կոչված, կոնսոլիդացիայի լույսի ներքո:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
