ՀԱԿ-ԲՀԿ սերը գնալով ավելի կրքոտ է դառնում
Comment
ՀԱԿ-ԲՀԿ սերը գնալով ավելի կրքոտ է դառնում, իսկ դրանից հատկապես ոգեշնչվում են նյութական բարելավման մասին երազող ՀԱԿ-ականներն ու ընդդիմադիրի դերում լինելու մասին երազող ԲՀԿ-ականները: Իսկ իր վերջին հարցազրույցով Լևոն Տեր-Պետրոսյանը «ընդդիմադիր» ԲՀԿ-ականներին հիմա էլ հալածյալի կերպարի մեջ մտնելու հնարավորություն ընձեռեց՝ ասելով, թե իշխանությունը ԲՀԿ-ի նկատմամբ պատրաստվում է կիրառել շանտաժի և սպառնալիքների լեզուն: Եթե իսկապես նման բան կա, ապա չէր խանգարի կոնկրետ փաստերով խոսելը, բայց, օրինակ, ԲՀԿ-ական «ընդդիմադիր» Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է մեկնաբանել Տեր-Պետրոսյանի խոսքերը: Միգուցե նրա համար, որ իրականում մեկնաբանելու բան էլ չկա՞, և իհարկե, ոչ մի սպառնալիք էլ չկա՞: Թե չէ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ԲՀԿ-ականներին իբրև թե ճնշում են, իսկ իրենք ԲՀԿ-ականներն այդ մասին փաստորեն չգիտեն: Դե եթե իմանար, մի բան կասեր, ոչ թե կխուսափեր, մանավանդ որ մեկնաբանելը նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանի մոտ միշտ էլ լավ է ստացվել…
Արտյոմ Եդիգարյան
