Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործից
Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ են հայտնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր իրականացված քննչական գործողությունների մասին։
«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»,- լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ Euromedia24-ը հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
