Հակառակորդի գնդակից մահացած զինծառայող Շեքսպիր Հակոբյանը կամավոր էր զորակոչվել բանակ.
«Ժամանակ»-ը գրում է, որ ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Ջերմուկ քաղաքի բնակիչ էր, սակայն իր ընտանիքի հետ վաղուց բնակվում էր ՌԴ-ում՝ Վոլգոգրադում:
«Նա սեփական կամքով է անցած տարի ներկայացել և կամավոր զորակոչվել բանակ», - երեկ մեզ ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Քաղաքապետը նաև նշեց, որ Շեքսպիրը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա, իսկ մեկը նոր պետք է ծնվեր: Նշենք, որ զինվորի ծնողները երեկ ժամանել են Հայաստան»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի` 07.02.2015թ. համարում:
