Հակառակորդին պետք է «կզցնենք» իրա բնում` Բաքվի մատույցներում.Կոռնիձորի Արո
Մարտերն անահավասար են, բայց մեր արտական ոգին շատ բարձր է, եւ բոլորիս դուխն էլ տեղն է: Հակառակորդի հարձակողական գործողութունները ետ են մղվում հաջողությամբ, եւ մեր կողմից առաջխաղացումներ են լինում:
Այս մասին NewsMedia.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ով առաջնագծում, մեր զինվորների հետ միասին շարունակում է կենաց-մահու կռիվ տալ:
Հրամանատարը, մեզ հետ զրույցում պնդեց.
-Մենք, հակառակորդին պետք է «կզցնենք» իրա բնում` Բաքվի մատույցներում: Բաքվի նախագահը՝ բռնեց Էլչիբեյի ճանապարհը: Մեր ոգին՝ ոչ ոք կոտրել չի կարող, եւ վերջ: Ինչ վերաբերում է դիվանագիտական կորպուսի նոր քաղաքական ստանդարտներ թելադրելուն, ապա ուզում եմ միանգամից նշել, որ պատերազմի գոտում ձեռք բերած մեր հաղթանակներով է որոշվելու դիվանագիտության նոր էջը:
Հարցին, թե որքա՞ն որքան դեռ կարող է տևել պատերազմը և ո՞ր դեպքում այն կդադարի, հրամանատարը փոխանցեց.
-Այնքան, մինչեւ որ դրանց ատամները փշրվեն վերջնական: Տեսեք, հակառակորդը ամենավատ պահերին փորձում է աշխարհին խառնել, հանել մեր դեմ, դիվանագիտություն խաղալ.որպեսզի շտկի իր մեջքը, ու նորից հարձակվի: Բայց այս անգամ, հավատացած եղեք. նա ջախջախվելու է վերջնականապես:
Նա արդեն իր մեջքին շեշտակի հարված ստացել է.մնում է մի քանի հատ աջ ու ձախ անել…եւ վերջ:
Ես մեր զինվորներին, մեր բանակին, սպային, հրամանատարին, բոլոր-բոլորին հիմա ուզում եմ մաղթել մեկ բան. տոկունություն, կայունություն, զսպվածություն եւ հաղթանակ: Հաղթելու ենք:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից