1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հակառակորդը նախապատրաստվում է երրորդ ագրեսիային. Ռազմական փորձագետ

Newsmedia-ի զրուցակիցն է հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք սահմանին տիրող հարաբերական անդորրի, լայանամշատաբ պատերազմի վերսկսման հնարավորության եւ այլ հարցերի շուրջ: Image result for Դավիթ  ջամալյանը

 

-Պարոն Ջամալյան, ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը, որ տիրում է սահմանին։ Արդյո՞ք ապրիլյան իրադարձություններից անհրաժեշտ դասեր քաղել ենք:

-2016-ի ապրիլյան իրադարձությունները, եթե խնդիրը դիտարկենք զուտ ռազմական տեսանկյունից, մեզ համար պարզ դարձրեցին Արցախի դեմ հակառակորդի ագրեսիայի ռազմավարությունը. այն է՝ քայլ առ քայլ զավթել Արցախի տարածքը։ Մասնավորապես՝ պատրաստվել, ամենամարտունակ ուժերը կենտրոնացնել հարձակողական խմբավորումներում, պատեհ ռազմաքաղաքական առիթի դեպքում հարվածել և վերցնել հնարավորը: Ապա, երբ հարձակման ռեսուրսը սպառվելիս կլինի, հրադադար ձեռք բերել և ամրանալ, ու կրկին պատրաստվել, և այդպես շարունակ։ Այսինքն գործ ունենք հեռուն միտված ագրեսիայի ռազմավարության հետ, որի առաջին փուլը կիրառվեց 2016-ի ապրիլին։

Այս ամենից զատ, մեզ համար հստակ դարձավ նաև թե ինչ մարտավարական հնարքներ է հակառակորդը կիրառելու, մասնավորապես ագրեսիային նախորդող շրջանում. հարվածի հանկարծակիությունն ապահովելու համար, արդեն ագրեսիայի սկզբում՝ հիմնական հարվածը հասցնելիս, ինչ ուժեր է ներգրավելու իր հարվածային խմբավորումներում, և թե այդ ուժերից յուրաքանչյուրին ինչ խնդիրներ են վերապահված լինելու։ Օրինակ՝ ագրեսիային նախորդած շրջանում սահմանին լարվածություն ստեղծելը, աստիճանաբար ավելի խոշոր տրամաչափի հրետանային միջոցներ կիրառելը, ուժերի կենտրոնացումը հենց պետական սահմանի մոտ. այդ ուժերի, մասնավորապես զրահատեխնիկայի ցուցադրական տեղաշարժը, իրար հաջորդող դիվերսիոն գործողությունները նպատակ ունեին ապահովել հիմնական հարվածի հանկարծակիությունը։ Ահա այսպիսի մարտավարական հնարքով հակառակորդը փորձում էր մոլորեցնել մեր զինվորականությանը, որպեսզի մենք այդպես էլ չկարողանանք հստակ հաշվարկել, թե երբ է հասցվելու հիմնական հարվածը։ Ավելին՝ մեր հենակետերի ուղղությամբ ձեռնարկված առաջին գրոհից առաջ, հակառակորդը հրետանային նախապատրաստություն չի իրականացրել: Գործել են միայն հատուկ նշանակության ուժերը՝ կրկին հանկարծակիություն ապահովելու համար։

Սակայն հարկ է նշել, որ մեզ մոլորեցնելու ահա այս բազմապիսի հնարքները՝ չտվեցին սպասված արդյունքը։ Այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունը, այդ բարդ իրավիճակում ընդհանուր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեց, և հակառակորդի գրոհը կասեցվեց պաշտպանության առաջին էշելոնում։ 2016-ի ապրիլին հակառակորդի պլանը ձախողվեց։ Հարվածի հյուսիս արևելյան և հարավ - արևելյան ուղղություններով՝ նախատեսված մոտ 20 կիլոմետր մխրճվելու փոխարեն, հակառակորդը առաջացավ մի քանի հարյուր մետր, իսկ կենտրոնական ուղղությամբ հիմնական հարձակումը այդպես էլ չձեռնարկվեց՝ Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումների կանխարգելիչ կրակի շնորհիվ։ Բնականաբար, հակառակորդն իր ձախողումից դասեր է քաղել, և հաջորդ ագրեսիայի նոր մարտավարական հնարքների փնտրտուքի, զորավարժություններում դրանք խաղարկելու փուլում է գտնվում, ինչը վստահ եմ, որ մեր պրոֆեսիոնալ զինվորականության ուշադրությունից չի վրիպում։
Այստեղ կավելացնեի նաեւ, որ ապրիլյան մարտերի փորձը ուսումնասիրվել է մեր զինվորականության կողմից, և ընկած է արդեն հետապրիլյան շրջանում անցկացվող զորավարժություններում խաղարկվող մարտավարական հնարքների հիմքում։Image result for դիրքեր

 

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՈՐՈՆԵԼՈՒ Է ՄԵԶ ՄՈԼՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՐՎԱԾԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՈՐԱՆՈՐ ՀՆԱՐՔՆԵՐ»

 

-Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:

-Հակառակորդը նախապատրաստվում է երրորդ ագրեսիային։ Հարցերի հարցն է, թե երբ հակառակորդը կորոշի հասցնել հարվածը։ Վերջինս ամենաբարդ հարցն է՝ ռազմական հակամարտության մեջ գտնվող ցանկացած երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Եվ ահա այստեղ է, որ չի կարելի նախաձեռնությունը զիջել հակառակորդին, մասնավորապես երբ ուժերի կուտակումը հասնի սպառնալից չափերի. հարկավոր է դիմել կանխարգելիչ հարվածի։ Հայկական կողմերը պետք է իրենց վերապահեն՝ անխուսափելի ագրեսիան կանխելու նպատակով հարված հասցնելու իրավունքը։

-Պարոն Ջամալյան, հնարավոր համարո՞ւմ եք հանկարածակի լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսում:

-Ինչ վերաբերում է հանկարծակիությանը, ապա հարկ է նշել, որ այժմ Արցախ - Ադրբեջան պետական սահմանի ողջ ուրվագծով տեղադրված են ջերմադիտարկման համակարգեր, ինչի շնորհիվ հակառակորդի մոտակա թիկունքը դիտարկվում է, ցանկացած շարժ ֆիքսվում։ Հակառակորդը սահմանին մոտ շարունակում է զգալի ուժեր պահել, սակայն հարված հասցնելու նախապատրաստական աշխատանքները ենթադրում են անսովոր աշխուժություն, ինչը չի կարող աննկատ մնալ մեր զինվորականության կողմից, քանզի կրկնում եմ, դիտարկվում է ողջ մոտակա թիկունքը։ Հատուկ նշեմ նաև, որ այդ աշխատանքները, որոնց կոորդինացումն իականացնում է գեներալ – լեյտենանտ Արշավիր Ղահրամյանը, միայն մասսամբ են իրականացվում պետական միջոցներով։
Անշուշտ, ինչպես արդեն նշեցի, պետք է ելնենք այն իրողությունից, որ հակառակորդը որոնելու է մեզ մոլորեցնելու, հարվածի հանկարծակիություն ապահովելու նորանոր հնարքներ, և լիարժեքորեն կանխատեսել նրա մտահղացումները հնարավոր չէ։ Հետևաբար մեր զգոնությունը միշտ պետք է լինի պատշաճ մակարդակի վրա։

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan