Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը երբեք իր ծննդյան օրը չի նշել, բայց այս տարի բացառություն կլինի
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, երբեք իր ծնունդ չի նշել, նվերներ չի ընդունել, երբեք թույլ չի տվել իր կենացը խմել եւ ինքն էլ ոչ մեկի կենացը չի խմել: Իր ծննդյան օրն էլ միշտ գերեզմանոց է այցելել: Բայց այս տարի յուրովի կերպով նշելու է իր ծննդյան տարեդարձը եւ ինքն իրեն նվեր անելու: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը:
-Պարոն Հակոբյան, լսել եմ, որ երբեք Ձեր ծննդյան տարեդարձը չեք նշել, բայց այս տարի բացառություն ենք անելու: Ինչո՞վ է պայմանավորված, որ երբեք ծնունդ չեք նշել:
-Դա փոքրուց ձեւավորված սովորություն է: Նախկինում, երբ պաշտոնյա էլ էի, ունեի շատ թվով ենթականեր: Դե, նրանք կարծում էին, որ ըստ ավանդույթի պետք է պետերի ծնունդը նվերներով գնալ ու շնորհավորել: Հենց առաջին օրից ես արգելել եմ դա եւ թույլ չեմ տվել, ինչն անմիջապես իմ ենթակաների շրջանում տարածվեց եւ էլ ոչ ոք չհամարձակվեց նվերներ մատուցել: Դե, չեմ ուզեցել, որ ինչ-որ մեկն իր կամ ընտանիքի բերանից այդ կտրի եւ ինձ նվեր մատուցի:
-Բայց այս տարի բացառություն եք անելու, չէ՞: -Այո, ես ինքս ինձ նվեր եմ անելու: Իմ սցենարով գրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում այդ օրն եմ անելու: Դե, ես ասել եմ, որ փոքրուց երազել եմ ռեժիսոր դառնալ: Եվ այս կերպ ցանկանում եմ ինքս ինձ նվեր անել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
