Հակոբ Հակոբյանը՝ ծխախոտի թանկացման մասին
«Իրականում ծխելը շատ վատ բան է: Ես էլ եմ ծխում, գիտեմ: Երկրորդ՝ պայքարել ծխախոտի դեմ նշանակում է պայքարել հանրային առողջության համար: Երրորդը՝ պայքարել՝ թանկացնելով ծխախոտը, արդյունավետությունը չեմ կարող ասել, որովհետև ամբողջ աշխարհն էդ ճանապարհը անցել է, բայց արդյունավետության գնահատականը, չեմ կարծում որ համարժեք է գների թանկացմանը»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ մեկնաբանելով ծխախոտի դեմ պայքարն ու դրա ապագա թանկացումը:
Դիտարկմանը, ծխողները բողոքում են, որ պետք է ոչ թե արգելել փակ տարածքներում ծխելը, այլ ստեղծել ծխողների և չծխողների համար հասարակական վայրեր, Հ. Հակոբյանը նշել է, որ ծխելը լրիվ արգելելը ճիշտ չէ, քանի որ ծխողն էլ ունի մարդու իրավունքներ և ազատություններ, չծխողն էլ. «Բայց մենք այդ տեսակետից չենք քննարկում խնդիրը: Մենք քննարկում ենք խնդրի հանրային առողջության հետ կապված հարցերը, որ ցանկացած դեպքում փակ տարածքում ծխելը վնասակար է մարդու առողջությանը»:
Նաև հավելել է. «Մի տեսակ տրամաբանական չէ՝ մարդը վճարում է և չծխողի համար, և ծխախոտի հետևանքով ձեռք բերած հիվանդությունը բուժելու համար: Դա տրամաբանական չէ և մեր պայքարը դրանում է»:
