Համաներման հարցը կրկին օրակարգում է
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում քննարկվում են մասնավորապես համաներում հայտարարելու անհրաժեշտության եւ ժամկետների հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նույնաբովանդակ հանդիպում է տեղի ունեցել նաեւ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Վ. Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ բոլոր հարցերը վերջնականապես չեն քննարկվել. խոսակցությանը դեռ կվերադառնան: Հարցին` ի վերջո, համաներում տեղի ունենալո՞ւ է, ՀԽ նախագահը պատասխանեց. «Դա ոչ մեկ չի իմանում: Երբ մոտ լինենք դրան, ես Ձեզ կասեմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։