Համաներումը «փոզմիշ» եղավ
<< Հրապարակ >> թերթը գրում է .
«Այս պահի դրությամբ համաներում հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը: Իսկ թե ինչու «փոզմիշ» եղավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ համաներում հայտարարելը, մեր աղբյուրը նշեց, որ նախորդ համաներումը եղել է 2013թ., ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո դեռ քիչ ժամանակ է անցել: «Եվ հետո՝ շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, լավ չեղավ, համաներումը պետք է անսպասելի և անակնկալ լինի»,-լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով՝ նշեց մեր զրուցակիցը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրները ևս պնդում են, որ այս պահին համաներման հարցն առկախված է: Նրանք քիչ հավանական են համարում համաներման հայտարարումը, մինչդեռ Սերժ Սարգսյանին լավ ճանաչող ՀՀԿ-ականները չեն շտապում լիովին բացառել այն՝ հավելելով, որ «կարող է նախագահը փոշմանի վերջին պահին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
