ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությանը մասնակցելու համար արտերկրից Իսրայել են ժամանել հարյուրավոր զինվորներ
Իսրայելի ռազմաօդային ուժերը 24 ժամվա ընթացքում տեղակայել են Իսրայելի պաշտպանության բանակի հարյուրավոր զինծառայողներ այլ երկրներից՝ մասնակցելու Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողությանը: Այս մասին Telegram-ում հայտնել է հրեական պետական ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անցած գիշեր ինքնաթիռները զինվորական անձնակազմ են հասցրել Իսրայել։ Նրանք կմասնակցեն «Երկաթե սրեր» օպերացիային՝ Պաղեստինի զինյալների դեմ պայքարը շարունակելու համար հավելյալ ուժեր տեղակայելու Իսրայելի պաշտպանության բանակի ջանքերի շրջանակում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ և հայտարարել «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին։ Այս ֆոնին Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հոկտեմբերի 7-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել։