Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը Հայաստանում է
Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի Հարավ Կովկասյան տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:
ՀԲ երեւանյան գրասենյակից հայտնում են, թե նա ժամանել է նոյեմբերի 7-ին ՀԲ գործադիր տնօրենների խորհրդի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության հետ Բանկի 2014-2017թթ. գործընկերության ռազմավարության կապակցությամբ:
Քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է Համաշխարհային բանկի օժանդակությունը երկրին:
