Համաշխարհային մտավոր խաղեր. Լեւոն Արոնյանն առաջատարների թվում է
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցում է Ֆիլիպիններում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերին: Մրցումների առաջին օրը նա մասնակցել է արագ խաղի 4 պարտիայի:
Armsport.am-ի տեղեկացմամբ՝ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը պարտվել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, այնուհետեւ ոչ-ոքի խաղացել հունգարացի Պետր Լեկոյի հետ, իսկ օրվա վերջին երկու պարտիաներում հաղթել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին եւ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին:
Այսպիսով, 4-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջատարն է չինացի Վան Հաոն: