Համազգային դրամահավաքի գումարը հատել է 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը
Համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքը հատեց 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը, ֆեյսբուքյան գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1 000 000) է հատկացրել Արցախին, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Այս հատկացումով, Համազգային դրամահավաքի գումարը հատեց 100 միլիոնի շեմը։ Շնորհակալություն բոլոր նվիրատուներին», - գրել է նա։