1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Համերգը նաև զոհված զինծառայողների հարազատների վիշտը հանելու համար է.

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած այս տարվա առաջին երեք շաբաթներին արձանագրված 12 զոհին, իշխանական, զինվորական վերնախավը չհրաժարվեց իր ավանդական խրախճանքից` Բանակի օրվան նվիրված համերգից ու կերուխումից: Պարզվում է` համերգը հակասթրեսային թերապիա է զոհերի ընտանիքների ու հարազատների համար: Նախօրեին մեզ հետ զրույցում այսպես բացատրեց բանակի թիվ մեկ պատասխանատուն` Սեյրան Օհանյանը, ով օպերային թատրոնի նախասրահում հյուրերին էր դիմավորում: Նախարարները, պատգամավորները, բարձրաստիճան զինվորականները, մի խոսքով՝ փոքր ու մեծ չինովնիկները, այնպիսի հպարտությամբ էին լսում էկրանից հնչող 18-20 տարեկան սահմանապահների շնորհավորական ուղերձն ու հայրենիքին նվիրված ձոնը, կարծես այդ սահմանապահներն էին իրենց որդիները և ոչ թե բանակից խուսափող արտոնյալները: Ուշագրավ է, որ համերգին չէին մասնակցում ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, չի բացառվում, որ սա Սեյրան Օհանյանի նկատմամբ որոշակի վերաբերմունքի դրսևորում էր: Բնականաբար, դահլիճի դռները փակ էին հատկապես ընդդիմադիր ազատամարտիկների առջև, ովքեր իրենց ներդրումն ունեն արցախյան պատերազմի հաղթանակում: Համերգի կարևորության, ազատամարտիկների՝ իշխանությունների դեմ պայքարի ու իր նախագահական հավակնությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Սեյրան Օհանյանին:

- Պարոն նախարար, վերջին օրերին շատ քննադատություններ հնչեցին Ձեր հասցեին, որ 12 զոհն անգամ չստիպեց հրաժարվել համերգից, հնարավոր չէ՞ր բանակի օրվա միջոցառումներից համերգային մասը հանել:

- Նախևառաջ ասեմ` մենք 7 զոհ ունենք, որոնք զոհվել են հայրենիքի համար և բարձր են պահել ազգի արժանապատվությունը և բանակի մարտական ոգին: Բոլորի հուղարկավորության ժամանակ մենք էսպես արժանապատվորեն ենք իրականացրել այդ ամենը, և ծնողները, հարազատներն էլ են դա հասկանում: Եվ այսօրվա միջոցառմանը, որը որ կոչվում է բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, հիմնական ելույթները, հիմնական մշակութային ցուցադրական պահերը վերաբերում են հենց հերոսությանը, վերաբերում են հայրենիքի պաշտպանությանը, այս հանդիսավոր արարողության ժամանակ ներկա են լինելու շատ-շատ ազատամարտիկների, անցած տարվա զոհված զինծառայողների ծնողներ, ու նրանք հպարտանում են մեր բանակի համար: Պետք չէ շահարկել, որ բանակի տոնը կամ այլ տոները… ինչո՞ւ չենք ասում, որ այլ տոնակատարություններ որ լինում են, և այդ պահին մարդ է զոհվում, ինչո՞ւ են տոնում: Տոնակատարությունները մեր տարեկան օրացույցի շրջանակներում են և պետք է կատարվեն: Ընդ որում, դրանք հենց նրա համար են, որ ժողովրդին ոգևորեն, տոնական տրամադրություն ստեղծեն, և հենց այն վիշտը, որը որ կա մեր զոհված զինծառայողների հարազատների մոտ, այդ վիշտը նաև հանեն: Կարծում եմ, որ այսպիսի շփումները յուրաքանչյուրի արժանապատվությունը և ժամանակն էլ ավելի են ամրապնդելու հպարտությունը յուրաքանչյուր զոհվածի նկատմամբ, նրանց անցած ճանապարհի նկատմամբ: Անկասկած, առաջին գծում լարված իրավիճակ է, զինվորականի համար այսպիսի մի ասացվածք կա, որ զինվորականի համար տոնը նման է, ինչպես ձին հարսանիքի ժամանակ, ամբողջությամբ զարդարված է, բայց հիմնական ուշադրությունը բանակն է, զգոնությունը և առաջին գիծն է: Պետք չէ շահարկել, որ բանակի տոնը…

- Ընդդիմադիր քաղաքական գործիչները, նախկին հրամանատարները սահմանի լարվածության, զոհերի մասին խոսելիս մշտապես ընդգծում են, որ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոչ լեգիտիմ իշխանություն ունենք: Ասում են` այս խնդիրներն ի վիճակի չէ կարգավորել այս իշխանությունը, քանի որ չի ստացել ժողովրդի քվեն: Այդպե՞ս է, պարոն Օհանյան:

- Կարծում եմ` այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք գործ ունենք այնպիսի հարևանի հետ, ով այդ լեզուն չի հասկանում և անընդհատ փորձում է լարվածություն ստեղծել, և լարվածությունը, անկասկած, արտացոլվում է իրենց գործողություններով, առաջին գծում: Ու նաև կարծում եմ, որ ժողովրդի համար հասկանալի է, չէ՞, թե ինչ դերակատարություն ունեն բանակը, զինված ուժերը, ինչ խնդիրներ են կատարում, ինչպես են կարողանում զսպել, պատժել հակառակորդին, մենք ոչ արցախյան գոյապայքարի ժամանակ և ոչ էլ այսօր, այս տիպի պատերազմի մեջ, երբևիցե հակառակորդին չենք զիջել, չենք զիջելու և շատ խիստ ենք լինելու, որ ամեն ինչ անենք ու պարտադրենք այդ խաղաղությունը:

- Արցախյան պատերազմի հաղթանակում իրենց ներդրումն ունեցած բազմաթիվ ազատամարտիկներ այսօր համալրել են համաժողովրդական շարժման շարքերը՝ պահանջելով իշխանափոխություն: Տեղեկություններ կան, որ Դուք հաճախ եք նրանց հետ հանդիպումներ կազմակերպում, անհանգստացա՞ծ եք, ի՞նչ եք պահանջում նրանցից:

- Յուրաքանչյուր ոք ունի ազատ գործելու իրավունք, և այդ դեպքում մենք չենք կարող սաստել ոչ մեկի, ինչ վերաբերում է ազատամարտիկների, մեր մարտական ընկերների հետ հարաբերություններին, մեր կապը մշտական է բոլորի հետ` լինի դիմություն թե ընդդիմություն: Նրանցից շատ շատերը, ովքեր պայքարել են ու ստեղծել այս օրը, նաև վտանգի պահին միշտ բանակի կողքին են, ու անցած տարվա հուլիս-օգոստոսյան միկրոպատերազմը նաև ցույց տվեց, որ նրանք անմիջապես, ովքեր որ իսկական կռվող տղաներ են, անմիջապես իրենց պատրաստակամությունը հայտնեցին ու կանգնեցին զինվորների կողքին: Խորհուրդ կտայի, որ մարդիկ, ովքեր որ ուզում են հենց այնպես, քաղաքական և այլ նպատակներով այդ բառն օգտագործել, խորհուրդ կտայի ձեռքերը հեռու պահեն ազատամարտիկներից: Մեր պատմությունն այնպիսին է, որ մենք նաև շատ-շատ թերություններ ենք ունեցել, և այդ թերությունների շրջանակում պետք է պարզել շատերին` իրո՞ք մասնակից են, մասնակից չեն, թե՞ պահի հետ են հավաքագրվել և այլն, և այլն, ես նկատի ունեմ ոմանց, դրա համար որոշակի նաև վերապահումներ կան….

- Իշխանությունների համար մտահոգիչ է ազատամարտիկների միացումը շարժմանը, քանի որ նրանք համարձակ են, տաքարյուն և համաժողովրդական շարժման պայքարի վճռական փուլում առաջինն են գործի անցնելու…

- Իհարկե, անկասկած, ազատամարտիկները համարձակ են, տաքարյուն, բայց նրանք պատերազմի ժամանակ միշտ էլ սթափ են գործել և միշտ գնահատել են իրադրությունը: Գտնում եմ, որ մեր պետության ապագան միասնական լինելու մեջ պետք է լինի:

- Ձեր անունը շրջանառվում է որպես հաջորդ նախագահական ընտրություններում իշխանության հավանական թեկնածու, Ձեզ համար կարևո՞ր է, թե ինչպես կլինի դա` կեղծված ընտրություններո՞վ, թե՞ ժողովրդի քվեով:

- Գիտեք, յուրաքանչյուր պետական կառույցի ղեկավարի համար չափից անհրաժեշտ է, որ գնահատված է, որ այս կամ այն ժամանակահատվածներում մեր գործերի համար ստանում ենք պետական պարգևներ, կոչումներ: Այն հարգանքը, որ ժողովուրդը տածում է իր զավակների նկատմամբ, ամենամեծ գնահատականն է: Ես շնորհակալ եմ ժողովրդի գնահատականի համար, բայց ես այնքան շատ գործ ունեմ բանակում, նամանավանդ այս լարված իրավիճակում, որ զինվորական պետական հիերարխիայի մեջ ես այսօր իմ տեղն ունեմ, իմ գործն եմ անում, ինձ պետք չի շեղել իմ գործերից:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan