Հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ
Քիչ առաջ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել :
Լրագրողին մեքենային են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր դուրս են եկել Ա. Սարգսյանին պատկանող տարածքից: Սկզբում մեքենային հարվածներ են հասցրել բռունցքներով, որից հետո Ալիկ Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու տղաները 90 005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենով Կանաչուտից մինչև Երևան հետապնդել են լրագրողին ՝ փորձելով վթարի ենթարկել նրանց մեքենան: Նույն պահին լրագրող Գայանե Զարգարյանը տեսանկարահանել է ,թե ինչպես է հետապնդվում իրենց մեքենան և ինչ պայմաններում են Ա. Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու տղաները 90 005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենով փորձել վթարային իրավիճակ ստեղծել՝ ամեն կերպ փորձելով վթարի ենթարկել լրագրողին: Ապա Գայանե Զարգարյանը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության հետ ՝ տեղյակ պահելով իրադրության մասին: Եվ միայն դրանից հետո նա տեղափոխվել է անվտանգ տարածք : Այս պահին Գայանե Զարգարյանը գտնվում է Ոստիկանությունում:
Հ.Գ. Երևան-Կանաչուտ տարածքում տեղադրված տեսախցիկների արձանագրությունը ջրի երես հանելու դեպքում ցանկացած մեկի համար պարզ կդառնա, որ դա եղել է կոնկրետ հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ և կոնկրետ սպառնալիք մեքենայի մեջ գտնվող մարդկանց կյանքի և առողջության համար :
Խնդրում ենք ՀՀ Ոստիկանությանը, Քննչական Կոմիտեին, ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ հրապարակումն ընդունել որպես հաղորդում ՝ հանցագործության մասին:
Քիչ անց կներկայացնենք տեսանյութն ու այլ մանրամասներ: