Հանցավոր խմբի ղեկավարը չի ընդունում մեղքը
Նախօրեին Նորք-Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է «Լև գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ հանդիպել է Արթուր Վարդանյանի հետ. «Իմ պաշտպանյալը բացարձակպես չի ընդունում իրեն առաջադրված գաղափարը»:
ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Փաստաբանը համոզված է, որ որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ: «Կարծում եմ նախաքննությունը կշարունակվի մի քանի ամիս և շատ բաներ կբացահայտվի, կտրվեն շատ հարցերի պատասխաններ»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ մեղադրանքը ներկայացվել է երեկ։ Խոսելով Արթուր Վարդանյանի մասին, փաստաբանն տեղեկացրեց, որ Եվրոպայում ստացած փայլուն կրթություն, երեք անչափահաս երեխաների հայր է, իր լուման է ունեցել նաև Քեսաբի ազատագրության համար: Փաստաբանն անօրինական է համարում, որ մինչև գործի քննության ավարտը նրանց վերագրում են տեռորիստական արարք իրագործելու մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Երեւանում հայտնաբերվել եւ վնասազերծվել էր զինված խումբ, որի կազմում եղել է առնվազն 20 մարդ, որոնք ծանր եւ հատկապես ծանր հանցագործություններ էին պլանավորում։ Նրանց վարձակալած տանը մի ամբողջ զինանոց էր հայտնաբերվել։