Հանդիպել են՝նախկին վարչապետն ու Դոն Պիպոն
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հյուրընկալվել է Դոն Պիպոյին: Հնարավոր է, որ քննարկման առանցքում եղած լինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ բողոքի գործողություններ նախաձեռնելու հնարավորության հարցը:
Կարապետյանը կարող է առաջարկած լինի, որ Ասատրյանը չմասնակցի նման գործողությունների կազմակերպմանը՝ դրանով չխարխլելով ՀՀԿ խմբակցության անդամի և ՀՀԿ-ի հարաբերությունները: Չի բացառվում, որ Դոն Պիպոն անսացել է Կարապետյանի հորդորներին, որովհետև Էջմիածնում Գրիգորյանների դեմ բողոքի գործողություններ այդպես էլ չկազմակերպվեցին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում