Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում
Ինչպես տեղեկացրել էր iravunk.com-ը, այս օրերին ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ». հանուն նոր միության շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաեւ «ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցության հիմնադիրներ Մհեր Մեսրոպյանը եւ Ռոման Նազարյանը գտնվում են Արցախի հանրապետությունում, որտեղ տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, ինչպես ներկա, այնպես էլ նախկին պաշտոնյաների հետ:
Արցախից վերադառանալիս պատվիրակությունը այցելեց նաեւ Սյունիքի մարզ, մասնավորապես Կապան քաղաք, որտեղ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հանձնեց պատվոգրի քաղաքապետ Գեւորգ Փարսյանին որպես տարվա լավագույն քաղաքապետ: Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ առանձնազրույց ՍԻՄ նախագահի եւ քաղաքապետի միջեւՙ երկրում ստեղծված իրավիճակի եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը Հայկ Բաբուխանյնին ներկայացրեց Կապան քաղաքի ինչպես անվտանգային այնպես էլ սոցիալական, հասարակակակն խնդիրները: Հ. Բաբուխանյանն իր հերթին ներկայացրեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ». հանուն նոր միության նպատակները, առաջիկա ծրագրերը, տեղեկացրեց, որ առաջիկայում կբացվի շարժման գրասենյակը Կապանում: Հանդիպումն ընթացավ ջերմ մթնոլորտում, քաղաքապետը հայտնեց իր շնորհակալությունը հյուրերին Սյունիքի խնդիրներով մտահոգվելու համար:
Հանդիպման մանրամասները կներկայացնենք ավելի ուշ Իրավունք TV-ով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Սյունքի-Երեւան