Հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա.
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը:
«Պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայից հետո Սերժ Սարգսյանին, ըստ էության, արդեն ոչինչ չի խանգարում սահմանադրական փոփոխություններն անելու գործում: Ինչպես և նախկինում, իշխանությունը պլանավորում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականացնել 2016 թվականին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
