Հանգիստ թողեք Արմեն Երիցյանի հիշատակը
Թերթերից մեկը համառորեն շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հեռացնում է լուսահոգի Արմեն Երիցյանի կադրերին…
Իսկ իրականությունը հետևյալն է.
Արմեն Երիցյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի է ընդունել նվազագույնը 500 հոգու, որոնցից 5 հոգու աշխատանքից ազատումը ամենևին չի նշանակում Երիցյանի կադրերից ազատում: Իրականում այդ ստահոդ տեղեկությունները տարածողները 1-2 հոգի են, ովքեր, Երիցյանի հիշատակը շահարկելով, փորձում են անձնական ճղճիմ հարցեր լուծել` հույս ունենալով հանդես գալ զոհի դերում և <<հերոսանալ>> լուսահոգի Արմեն Երիցյանի անվան հաշվին …
Հ.Գ. Դավիթ Տոնոյանը արտակարգ իրավիճակների նախարարության բարեխիղճ աշխատակիցների թիմով շարունակում է զարգացնել և արդիականացնել ԱԻՆ-ի կարողությունները: